Կներկայացվեն Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերը

Կներկայացվեն Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերը

10.05.2021

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում: Առցանց հանդիպմանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ներկայացուցիչները:

«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։

Այս նպատակներին հասնելու համար ծրագիրը ենթադրամաշնորհներ է տրամադրել 37 համայնքների։ Մրցույթը թիրախավորել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի խոշորացված համայնքները։

Համայնքային տուրիզմի զարգացման ոլորտում ֆինանսավորվել են 7 միջհամայնքային համագործակցության ծրագրեր:

ՄԱՅԻՍԻ 14-ին կայանալիք մարզային առցանց հանդիպմանը մասնակցել ցանկացող խոշորացված համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղմամբ https://docs.google.com/forms/d/1lGL2zeR80eei81DW6IkPDaIRC4fixJ-a9LOIwnAdgzI/edit

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։

Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։

Հայաստանի համայնքների միություն


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...