Կոնգրեսի մոնիթորինգային այցը Լեհաստան
05.06.2018
Սույն թվականի հունիսի 5-7-ին ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը մոնիթորինգային այց կկատարի Լեհաստան: Պատվիրակությունը կուսումնասիրի երկրում տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության վիճակը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լույսի ներքո, որը Լեհաստանը վավերացրել է 1993թ.-ին:
Տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության վերաբերյալ զեկուցողներ Դեյվիդ Բարո ՌԻբան և Պասկալ Մանգինը կկենտրոնանան տեղական և ռեգիոնալ ժողովրդավարության ոլորտում վերջին զարգացումների վրա՝ 2015թ.-ի մարտին Կոնգրեսի վերջին առաջարկության ընդունումից ի վեր:
Հանդիպումներ են նախատեսված պետական մի քանի գործիչների, ինչպես նաև Կոնգրեսում Լեհաստանի ազգային պատվիրակության և Լեհաստանի տեղական և ռեգիոնալ իշխանությունների ասոցիացիաների անդամների հետ: Զեկուցողները մտքերի փոխանակում կունենան նաև Վարշավայի փոխքաղաքապետի հետ:
Զեկույցի և առաջարկության նախագծերը կուսումնասիրվեն և կդրվեն նոյեմբերին կայանալիք մոնիթորինգային հանձնաժողովի հաստատմանը, որից հետո այն հասռտատման կներկայացվի 2019թ. մարտին Կոնգրեսի նստաշրջանի ընթացքում:
Լեհաստանը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան վավերացրել է 1993թ.-ին: Երկրները, որոնք վավերացրել են Խարտիան, պարավորված են վերջինիս դրույթներով: Խարտիան պահանջում է համապատասխանություն առնվազն նվազագույն իրավունքներին, որոնք կազմում են եվրոպական տեղական ինքնակառավարման հիմնաքարը: Տեղական և ռեգիոնալ իշխանությունների Կոնգրեսը ապահովում է, որ այդ սկզբունքները մշտադիտարկվեն:
Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/monitoring-visit-by-the-congress-to-poland
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct