Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

22.05.2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ Հայաստանի տարբեր համայնքների PR պատասխանատուների և տեղեկատվական ու հաղորդակցական գործառույթներ իրականացնող մասնագետների հետ։ Հանդիպման նպատակն էր ամրապնդել համայնքների և Միության միջև համագործակցությունը, ձևավորել առավել համակարգված հաղորդակցություն և խթանել համայնքային նորությունների ու նախաձեռնությունների առավել ակտիվ ներկայացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր ձևաչափեր, որոնց միջոցով համայնքները հնարավորություն կունենան առավել պարբերաբար ներկայացնելու իրենց ծրագրերը, նախաձեռնությունները, հաջողություններն ու համայնքային կյանքի կարևոր իրադարձությունները։ Արմեն Հարությունյանը կարևորեց տեղեկատվության ժամանակին և արդյունավետ տարածումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր համայնքի ակտիվությունն ու տեսանելիությունը մեծ նշանակություն ունեն ինչպես տեղական զարգացման, այնպես էլ միջհամայնքային փորձի փոխանակման տեսանկյունից։

Միության գլխավոր տնօրենը նշեց, որ Հայաստանի համայնքների միությունը պատրաստ է աջակցել համայնքներին հաղորդակցության, տեղեկատվության տարածման և մասնագիտական այլ հարցերում՝ ապահովելով մշտական կապ և համագործակցային միջավայր։ Նա կոչ արեց համայնքների ներկայացուցիչներին լինել առավել ակտիվ, պահպանել սերտ կապ Միության հետ և շարունակաբար ներգրավվել համատեղ ծրագրերում ու նախաձեռնություններում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Միության նոր ծրագրերը, առաջիկա նախաձեռնությունները, ինչպես նաև հանրային կապերի նոր մասնագետն ու թարմացված թիմը, որոնք այսուհետ ավելի համակարգված կերպով կհամագործակցեն համայնքների հետ։

Ընդգծվեց, որ նման հանդիպումները կրելու են շարունակական և պարբերական բնույթ՝ նպաստելով համայնքների միջև համագործակցության խորացմանն ու տեղեկատվական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Նախատեսվում են նաև այցեր տարբեր համայնքներ՝ տեղում խնդիրներին, նախաձեռնություններին և զարգացման ծրագրերին առավել մոտիկից ծանոթանալու նպատակով։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...

Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի
Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի

19:58

18 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է...

 «Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով
«Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով

19:04

17 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կմասնակցի...

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...