Աշտարակ համայնքում բնակիչները համայնքապետարանին առաջարկում են օգնություն՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցում

Աշտարակ համայնքում բնակիչները համայնքապետարանին առաջարկում են օգնություն՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցում

03.04.2020

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բոլոր մուտքերին ու ելքերին, համայնքի ամբողջ տարածքում իրականացվում է խստացված հսկողություն:

Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը վստահեցրեց՝ հսկողությունն իրականացվում է պարետատան կողմից սահմանված ձևաչափով, համապատասխան կառույցների կողմից:

Հայաստանի համայնքների միության «Համայնքներ արտակարգ դրության ժամանակ» նախաձեռնության շրջանակներում փորձեցիքն պարզել՝ ինչպե՞ս է այս օրերին ընթանում համայնքային կյանքն Աշտարակ քաղաքում, ի՞նչ հետաքրքիր նախաձեռնություն ունի համայնքապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված ինքնամեկուսացման կանոններին  համայնքի բնակիչներն ի սկզբանե լուրջ և խիստ պատասխանատու են վերաբերվել և նշեց, թե դրա վկայությունը փողոցներում մարդկանց թվի խիստ նվազումն է: Նա տեղեկացրեց. «Համայնքում գործում են միայն պարետի որոշմամբ թույլատրվող գործունեություն ծավալող կազմակերպությունները՝ բանկերը, մթերային խանութները, դեղատները և այլն: Համայնքապետարանն իր տարածքային կառավարման պատասխանատուների, համատիրության աշխատակիցների միջոցով տիրապետում է համայնքում տիրող իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությանը»:

Աշտարակում ախտահանվում են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդային փողոցները: Համայնքի ղեկավարը մանրամասնեց. «Առաջին իսկ օրվանից համայնքի տարածքում կատարվում են ամենօրյա ախտահանման աշխատանքներ: Մինչև հանրային տրանսպորտի գործունեության դադարեցումը՝ ամեն օր, երթուղին սկսելուց առաջ, հատուկ նյութերով ախտահանվում էր ներքաղաքային տրանսպորտը, կանգառները և նրա հարակից տարածքները: Գործում են ախտահանող խմբեր, որոնք ախտահանման և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում համայնքի բազմաբնակարան բոլոր շենքերի մուտքերում, բակերում, հանրային բաց տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիներում, պուրակներում, հավաքատեղիներում, զրուցարաններում և այլն: Ախտահանվել են կրթամշակութային բոլոր հաստատությունների, դեղատների, մթերային խանութների, բանկերի և այլ հաստատությունների մուտքերն ու հարակից տարածքները: Նշեմ նաև, որ մթերային խանութներում, դեղատներում և այլ գործող կազմակերպություններում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացմանը: Այսօրվանից սկսվել են նաև համայնքի երկրորդային փողոցների ախտահանման աշխատանքները: Կոմունալ ծառայության կողմից, ըստ անհրաժեշտության, ախտահանող նյութերով լվացվում են համայնքի կենտրոնական փողոցներն ու մայթերը»:

Աշտարակ համայնքի ղեկավարը նշեց, որ մինչ օրս բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով ու հավելեց. «Նման իրավիճակի կարճաժամկետ լինելու դեպքում արտաքին օգնության կարիք չենք ունենա: Մեր միջոցներն արդյունավետ և նպատակային օգտագործելով` կարողանում ենք օգտակար լինել նաև այլ կառույցների: Նշեմ, որ մեր համայնքի բնակիչները պատրաստակամ են բոլոր հարցերում և իրենց օգնությունն ու աջակցությունն են հայտնում մեր աշխատանքների կազմակերպման համար»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...