Միջազգային փորձագետների մասնակցությամբ Երևանում անցկացվել է սեմինար-վերապատրաստում համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

Միջազգային փորձագետների մասնակցությամբ Երևանում անցկացվել է սեմինար-վերապատրաստում համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

01.03.2021

Փետրվարի 25-ին Երևանում Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-վերապատրաստում համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար:

Սեմինար-վերապատրաստմանը մասնակցեցին ՀՀ տասնյակ համայնքների ներկայացուցիչներ:

Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի փորձագետ Կատալին Քոլին-Սաբջանը և Սլովակիայի քաղաքների ասոցիացիայի փորձագետ Զուզանա Հուդեկովան մասնակիցներին ներկայացրին Վիշեգրադ երկրների լավագույն փորձի, կլիմայի փոփոխության և այլ թեմաներով ցուցադրություններ:

Մասնակիցները փորձագետներին հարցեր հղեցին այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են խելացի և նորարար քաղաքներ, քաղաքների կայուն զարգացում, մարտահրավերներ, որոնք առկա են քաղաքային տարածքներում՝ կլիմայի փոփոխություն, ազդեցություն և դիմադրողականություն: Սեմինար-վերապատրաստման ընթացքում փորձագետները ներկայացրին եվրոպական լավագույն փորձը:

Վերապատրաստման ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով տարվա երկրորդ կեսին կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Ծրագրի նպատակներն են՝

1. Աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

2. Նպաստել Հայաստանի և V4 երկրների համայնքների միջև փորձի փոխանակմանը:

3. Նպաստել ասոցիացիաների և քաղաքապետարանների միջև համագործակցությանը՝ հիմնված փորձաքննության փոխանակման վրա:

4. Աջակցել խելացի քաղաքների զարգացմանը՝ օգտագործելով V4 երկրների հաջողված փորձը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում համայնքների ղեկավարների հետ
Հանդիպում համայնքների ղեկավարների հետ

17:19

09 09 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը և «Հայաստանի...

Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն
Հայաստանի համայնքների էներգետիկ կայունության զարգացմանն ուղղված համագործակցության նոր նախաձեռնություն

20:58

03 09 2026

«Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի...

Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի
Արմեն Հարությունյանը մասնակցել է ֆիսկալ ապակենտրոնացմանն առնչվող աշխատաժողովի

19:58

18 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մասնակցել է...

 «Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով
«Երկխոսություն Հայաստանի համայնքների հետ․ Ֆիսկալ ապակենտրոնացումը և քաղաքականության բարեփոխումը» տարածաշրջանային աշխատաժողով

19:04

17 08 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը կմասնակցի...

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...