Կոռուպցիա, որը ծնում է պատերազմ. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի զինված հարձակումը

Կոռուպցիա, որը ծնում է պատերազմ. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի զինված հարձակումը

28.09.2020

Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը՝ Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում ու գյուղերում։ Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։

Առանց խտրականության (indiscriminate) Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են հայտնվել քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ նույնպես, այդ թվում՝ դպրոցներ և տներ, որպիսի պայմաններում առաջացնելով իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։ Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ ու մասնակցությամբ։

Այս պատերազմական գործողությունների պատճառներից է նաև այն ռեժիմը, որպիսի պայմաններում կառավարվում է Ադրբեջանը։ Դեռևս 2012 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի տարվա առաջին անձը մրցանակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագծի (OCCRP) կողմից։[1] Ընտրության պատճառներից մեկն էր՝ 2012 թվականի ընթացքում նոր բացահայտումներ եղան այն մասին, որ Ալիևի ընտանիքը մեծ մասնաբաժին է ձեռք բերել տնտեսության եկամտաբեր ճյուղերում, այդ թվում` հեռահաղորդակցության, օգտակար հանածոների և շինարարության ոլորտներում, որոնք հաճախ իրականացվում են կառավարության հետ կապված գործարքների միջոցով:

Այնուհետև, 2017 թվականին Մալթայում Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային կոռուպցիոն սկանդալում։ Այս ամենը հիմնավորում են այն օբյեկտիվ վարկածը, որ այսօր Արցախում նախաձեռնած լայնածավալ պատերազմական գործողությունները միտում ունեն Ադրբեջանի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա կոռուպցիոն սկանդալներից և կառավարման կարգերից։  

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր աջակցությունը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, սանձազերծած ագրեսիան դադարեցնելու և խաղաղության վերահաստատման նպատակով։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ և վերսկսել բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու նպատակով։

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Հայաստանի համայնքների միությունը կոալիցիայի անդամ է: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

«27» սեպտեմբերի, 2020

[1] https://www.occrp.org/en/poy/2012/?fbclid=IwAR1lrum0oG4oVglVLQbuH1E-koG01xRrBBXz8QOMRH0Wr58D1zh4OdexbRc


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...