Անցկացվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի Ղեկավար կոմիտեի նիստ
15.09.2021
Սեպտեմբերին 15-ին տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի կազմակերպման հարցով հայ-ֆրանսիական ղեկավար կոմիտեի նիստը:
Այն անցկացվել է առցանց ձևաչափով:
Առցանց հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի միավորված քաղաքներ (CUF) կազմակերպության, Հայաստանի համայնքների միության, ՀՀ-ի և Ֆրանսիայի համայնքների, մարզպետարանների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը կանցկացվի նոյեմբերի 29-30-ին՝ Լիոնում:
Ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել են ինչպես Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի հետ կապված նախապատրաստական, կազմակերպչական հարցեր, այնպես էլ ՀՀ վարչատարածքային փոփոխություններին և ՏԻՄ ընտրություններին առնչվող թեմաներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրել է ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունները, դրանց արդյունքում ձևավորվելիք ՀՀ վարչատարածքային ընդհանուր պատկերը, հայտնել ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին օրացուցային տվյալներ:
Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են նաև այն թեմաների շրջանակը, որը նախատեսվում է ներառել համաժողովի ընթացքում՝ օրինակ՝ համայնքների գյուղատնտեսական զարգացում, խելացի քաղաքներ, կայուն զարգացում, քաղաքի կառավարման խնդիրներ, քաղաքացիական մասնակցություն, զբոսաշրջություն, կրթություն:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության մասին
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև բարեկամության երկար պատմության մասն է կազմում: Այսօր առկա են շուրջ երեք տասնյակ համագործակցություններ։ Ապակենտրոնացված համագործակցությունը ուղղված է տեղական համայնքների զարգացմանը և նպաստում է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների փորձի փոխանակմանը և համատեղ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը:
Առաջին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովը կայացավ Երևանում 2010 թ. հոկտեմբերին: Այն համախմբեց գրեթե 30 համայնքներ ներկայացնող 250 մասնակցի, որոնք կենտրոնացան չորս թեմաների շուրջ. տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում, ֆրանսերենի ուսուցանում, ինչպես նաև համագործակցությունների փոխադարձ բաշխում: Համաժողոի ընթացքում Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվեց «Հայաստան» խումբ, որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվեց «ֆրանսիա» Խումբը՝ նույն նպատակով։
2013 թվականի հոկտեմբերին Վալանսում տեղի ունեցած երկրորդ համաժողովը եզրափակվեց մասնակից ֆրանսիական և հայկական տեղական համայնքների պատվիրակների կողմից Վալանսի հռչակագրի ընդունմամբ, որը սահմանեց համագործակցության ոլորտային նպատակներ և առաջարկություններ՝ վերահաստատելով հետագա համագործակցության կարևորությունը:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը անցկացվել է 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Համաժողովի ավարտին, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ Երևանի հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները՝ որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը:
14:53
15 07 2025
Հուլիսի 15-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիջի» սրահում տեղի...
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct