«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքներն ու ռեգիոնները գլխավորում են արհեստական բանականության (AI) շրջանակների մշակման և AI քաղաքականության իրականացման փոփոխությունները». Կոնգրեսի խոսնակ
17.10.2023
Տոկիոյում կազմակերպված Ինտերնետ կառավարման ֆորումի Եվրոպայի խորհրդի նիստում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) թվայնացման և արհեստական բանականության հարցերով խոսնակ Դեյվիդ Էրեյը (Շվեյցարիա, EPP/CCE) վստահեցրել է, որ արհեստական բանականությունը կարող է օգնել ավելի լավ պաշտպանել շրջակա միջավայրը։
Միևնույն ժամանակ նա կարևորել է շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցությանը հակազդելը։
Կոնգրեսի խոսնակը հավաստիացրել է, որ AI տեխնոլոգիաները «խաղի կանոններ» են փոխում, դրանք նպաստում են էներգիայի խնայողությանը։ AI համակարգերը կարող են օգտագործվել օդի աղտոտվածությունը կանխատեսելու և աղտոտման աղբյուրները պարզելու հարցում, ինչպես նաև կանխել և արագ արձագանքել անտառային հրդեհներին, երաշտներին և փոթորիկներին։ Բայց շատ կարևոր է նվազեցնել արհեստական ինտելեկտի ածխածնի հետքը և զարգացնել AI մոդելներ՝ էներգիայի և ջրի կայուն սպառմամբ: Կոնգրեսի խոսնակն ընդգծել է․ «Փորձը ցույց է տալիս, որ քաղաքներն ու ռեգիոնները գլխավորում են AI կառավարման շրջանակների մշակման և AI քաղաքականության իրականացման փոփոխությունները»։
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
16:11
24 10 2023
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
23:47
22 10 2023
Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...
12:14
16 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) գլխավոր քարտուղար...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ