Քննարկվել են Վանաձորում ներդրումային հնարավորությունները
17.01.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխտնօրեն Էրիկ Գյուլազյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՏԿԶ նախարարության և Լոռու մարզպետարանի, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:
«Տեղյակ եք, որ սկսել ենք բևեռային քաղաքների ծրագիրը, և Հանրապետության Նախագահի` Ջերմուկում կայացած հանդիպումից հետո գործընթացը շատ ավելի ակտիվացել է: Օրեր առաջ էլ փոխվարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ բևեռային քաղաքների բաշխումն ավարտվել է»,-խորհրդակցության սկզբում ասել է նախարարը:
Քննարկման ժամանակ նշվել են քաղաքային զարգացմանն ուղղված ներդրումների համար գրավիչ ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն Լոռու մարզպետարանին կտրամադրի համապատասխան տեղեկությունների անվանացանկ, որի միջոցով պետք է ձևավորվի մարզի ակտիվների գրանցամատյանը:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct