
Տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի և Լեհաստանի ընդհանուր խնդիրները. համայնքների համաչափ զարգացում
11.03.2020
Մարտի 11-ին Երևանում անցկացվեցին համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար վերապատրաստումներ։
Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադ հիմնադրամ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն հանուն քաղաքների կայուն զարգացման. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում Լեհաստանի Պիլա քաղաքի քաղաքապետ, Սենատոր Պյոտր Գլովսկին ՀՀ ՏԻՄ ներկայացուցիչներին, համայնքային ծառայողներին ներկայացրեց Լեհաստանում տեղական ինքնակառավարումը, ներկայիս խնդիրները և ապագայի մարտահրավերները։
Վերապատրաստումներին մասնակցեցին Հայաստանից շուրջ 40 համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ: Նրանք լեհ գործընկերոջից հետաքրքրվեցին՝ի՞նչ ընդհանուր խնդիրներ կան Հայաստանում և Լեհաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում՝ մասնավորապես համայնքների համաչափ զարգացման հարցում: Պյոտր Գլովսկին ի պատասխան փաստեց՝ դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ համայնքների համաչափ զարգացումը: Խոսելով իրենց երկրում այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ լեհ քաղաքապետն ասաց. «Միայն Վարշավան և Պոզնանը չեն, 2004 թվականից սկսած, երբ Լեհաստանը մուտք գործեց ԵՄ, մենք ամեն ինչ անում ենք համայնքների համաչափ զարգացման համար: ԵՄ-ի կողմից աջակցությունը ևս ավելի շատ ուղղվում է փոքր համայնքներին, քան մեծերին: Փոքր համայնքների ֆինանսական աջակցությունը կազմում է 80 տոկոս, մեծերինը՝ 60: Փոքր համայնքների զարգացմամբ կանխում ենք ներքին արտագաղթը»:
Պյոտր Գլովսկին հավաստիացրեց, որ մեծ կարևորություն են տալիս նաև համայնքի լոբբինգին՝ տարբեր երկրներում ներկայացնում են, թե ինչ հնարավորություններ ունի համայնքը, փորձում են համայնքը գրավիչ դարձնել մասնավոր սեկտորի համար։
Վերապատրաստումների մասնակիցներին հետաքրքրում էր նաև Լեհաստանում համայնքների բյուջեներին, դրանց կառավարմանը, համայնքի ղեկավարի լիազորություններին, կենտրոնական իշխանություն-տեղական իշխանություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Ռադլոյի քաղաքապետարանը։

14:57
22 07 2026
Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

17:53
08 07 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

18:44
06 07 2026
Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների...

16:07
28 06 2026
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը...

16:30
18 06 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

10:07
18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...
22
Nov
26
Oct
25
Oct