
«Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինարի մասնակցության հրավեր
16.07.2020
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը իրականացվելու են վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, համայնքային ծառայողների և շահագրգիռ այլ անձանց համար:
ՀՈՒԼԻՍԻ 21-ին՝ ԺԱՄԸ 11:00-ին, կանցկացվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում» թեմայով վեբինար: Վեբինարը կվարի Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ ԷՄԻՆ ԵՐԻՑՅԱՆԸ:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը:
ՀՈՒԼԻՍԻ 21-ին կայանալիք վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղումով https://docs.google.com/forms/d/1k1Ok88epE_omIRFToDtkl1zvz1e2F9tIVumGRIq-3jY/edit
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Վեբինարին միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն

17:53
08 07 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

18:44
06 07 2026
Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների...

16:07
28 06 2026
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը...

16:30
18 06 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

10:07
18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...
22
Nov
26
Oct
25
Oct