Տասնյակ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, ՀԿ ներկայացուցիչներ մասնակցեցին ՏԻՄ ֆինանսական հիմնահարցերի վերաբերյալ վեբինարի

Տասնյակ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, ՀԿ ներկայացուցիչներ մասնակցեցին ՏԻՄ ֆինանսական հիմնահարցերի վերաբերյալ վեբինարի

30.07.2020

Պետական մարմինների լիազորությունների ապակենտրոնացում, ֆինանսական ապակենտրոնացում, ֆիսկալ ապակենտրոնացում, տեղական հարկային վարչարարության համակարգի ձևավորում, տեղական հարկային ինքնավարության ստեղծման անհրաժեշտություն:

Այս և այլ ֆինանական հիմնահարցեր քննարկվեցին հուլիսի 30-ին անցկացված «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինարի ընթացքում:

Այն վարեց Եվրոպայի խորհրդի փորձագետ Արտակ Երգենյանը: Մասնակցեցին տասնյակ համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:

Վեբինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ֆինանսական և ֆիսկալ ապակենտրոնացման արդյունքում ֆինանսական միջոցների համահարթեցման արդյունավետ մեխանիզմների ապահովմանը, համայնքների անկախության, ինքնուրույն եկամուտներ ստեղծելու շահագրգռվածության հարցերին: Կարևորվեց ֆիսկալ ապակենտրոնացման ռազմավարության մշակումը:

Կարևորվեց բազմամակարդակ կառավարման համակարգի անհրաժեշտությունը:

Վեբինարը կազմակերպեց Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող  «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

Վեբինարի մասնակիցները նաև հարցեր հղեցին փորձագետին:

Վեբինարները շարունակական են: Հայաստանի համայնքների միությունը կազմակերպվում է նաև «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում», «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում», «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմաներով վեբինարներ:

Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը
Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

17:05

26 03 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման...

Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ
Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ

19:38

20 03 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է...

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...