
Ի՞նչ կարգավորումներ են նախատեսված ՏԻՄ նոր օրենքում. իրավական թեմաներով վեբինար
28.07.2020
Հուլիսի 28-ին տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար:
Փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը խոսեց ՏԻՄ նոր օրենքի կարգավորումների մասին, ներկայացրեց հիմնական փոփոխությունները, օրինակ, թե տնտեսական գործունեության տեսանկյունից ինչ հնարավորություններ է այն տալիս համայնքներին: Փորձագետն անդրադարձ կատարեց ՏԻՄ-երի լիազորություններին, ընտրվելու կարգին: Մասնակիցներին իրազեկեց նաև՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքում, ինչպե՞ս են այսուհետ ընտրվելու համայնքի ղեկավարները, համայնքների ավագանու անդամների հետ կապված ի՞նչ փոփոխություններ են կատարվել, ո՞ր համայնքների վրա է տարածվելու ավագանու համամասնական ընտրությունը:
Հայաստանի համայնքների միությունը վեբինարն անցկացրեց Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Այնուհետև պատասխանեց մասնակիցների հարցերին:
Նշենք, որ Միությունը հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը իրականացնում է վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, համայնքային ծառայողների և շահագրգիռ այլ անձանց համար:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը:

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...
22
Nov
26
Oct
25
Oct