
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
03 03 2017
Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը 2018 թվականին, իսկ Թունիսը՝ 2020 թվականին:
03 03 2017
2017թ-ի մարտի 21-23 Միցայալ Թագավորության մարյաքաղաք Լոնդունում տեղի կուեննա Եվրոպայի Ռեգիոնների Ասամբլեայի կոմիտեների գարնանային պլենար...
03 03 2017
« Կոնգրեսը մեծ դերակատարություն ունի Տեղական ժողովրդավարության գործակալության ստեղծման գործում, որը գնալով վերածվում է համախմբված...
02 03 2017
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ ծրագրի շրջանակներում Տավուշի...
02 03 2017
«Ընտրված ներկայացուցիչները պարտավոր են իրենց վարքագծում էթիկական բարձր արժեքներ դրսևորել»,-նշել է ԵԽ Կոնգրեսի նախագահ տիկին...
02 03 2017
Տաշիր, Կարմիր Աղեկ և Այգեպատ համայնքները կստանան Եվրոպայի խորհրդի դրամաշնորհ էթիկայի և թափանցիկության շուրջ տեղական նախաձեռնություններին...
01 03 2017
2017թ. մարտի 1-ին Եվրոպայի խորհուրդը համատեղ համաձայնագրեր ստորագրեց Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տասներկու...
01 03 2017
Տեղական և ռեգիոնալ իշխանությունները ԵՄ-ին կոչ են անում նվազեցնել ՓՄՁ-ների վարչական անհամաչափ բեռը՝ որպես Եվրոպայում աճի և աշխատատեղերի...
01 03 2017
Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում Ֆրանկոֆոնիայի երկամսյակ, որի շրջանակներում Լոռու մազպետի կողմից գրություններ են ուղարկվել մարզի...
22
Nov
26
Oct
25
Oct