
Տաշիր, Կարմիր Աղեկ և Այգեպատ համայնքները կստանան Եվրոպայի խորհրդի դրամաշնորհ
02.03.2017
Տաշիր, Կարմիր Աղեկ և Այգեպատ համայնքները կստանան Եվրոպայի խորհրդի դրամաշնորհ էթիկայի և թափանցիկության շուրջ տեղական նախաձեռնություններին աջակցելու համար
Ստրասբուրգ, Ֆրանսիա։ Սույն թվականի մարտի 1-2-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ՀՀ Տաշիր, Այգեպատ և Կարմիր Աղեկ համայնքների ղեկավարները, Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրիի գլխավորությամբ, “ԵՄ- Եվրոպայի խորհուրդ համագործակցության 2015-2017թթ.” թեմատիկ ծրագրի շրջանակներում մասնակցեցին աշխատաժողովի:
2016թ.-ի նոյեմբերին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հայտարարեց փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտամրցույթ Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Վրաստան,Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս), որի արդյունքում Հայաստանի երեք համայնքների` Տաշիրի, Կարմիր Աղեկի և Այգեպատի ներկայացրած ծրագրերը տեղական էթիկայի և թափանցիկության վերաբերյալ ճանաչվեցին հաղթող: Երկօրյա նիստի ընթացում տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ համայնքապետերի և ասոցիացիաների ղեկավարների մասնակցությամբ, հաղթող ծրագրերի պրեզենտացիաներ և դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը:
Նկարները հասանելի են այստեղ՝ https://www.flickr.com/photos/congress-of-local-and-regional-authorities/sets/72157680982056635/with/33222999815/

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct