
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը: Սա նշանակալի իրադարձություն է եվրոպական տեղական ինքնակառավարման համակարգի համար, որին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի իր նորացված պատվիրակությամբ։ Այս նստաշրջանով մեկնարկում է ազգային պատվիրակությունների նոր՝ հնգամյա մանդատը: Հայաստանի նորացված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են համայնքների ներկայացուցիչներ, հնարավորություն կունենա մասնակցելու Կոնգրեսի նոր ղեկավարության ընտրություններին և ներկայացնելու Հայաստանի շահերը եվրոպական այս կարևորագույն հարթակում: Օրակարգի հիմնական շեշտադրումները 50-րդ նստաշրջանի քննարկումների կիզակետում են լինելու ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած լուրջ մարտահրավերները. Տեղական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ. Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայի վերականգնմանը և տեղական իշխանությունների դերին պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Անվտանգություն և պաշտպանվածություն. Օրակարգում է ընտրված պաշտոնյաների նկատմամբ բռնության դեպքերի աճի և դրանց դեմ պայքարի հարցը: Տարածաշրջանային զարգացումներ. Կքննարկվի Վրաստանում տեղական ժողովրդավարության վիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները մի շարք եվրոպական երկրներում: Նոր տեխնոլոգիաներ և սոցիալական իրավունքներ. Արհեստական բանականության ազդեցությունը տեղական կառավարման վրա և սոցիալական իրավունքների հասանելիության ապահովումը ճնշումների պայմաններում: Բարձրաստիճան քննարկումներ Նստաշրջանին ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գյոմարը և եվրոպական երկրների կառավարությունների ու խոշոր քաղաքների ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միությունը, որպես հայկական պատվիրակության գործունեության համակարգող, ակտիվորեն կհետևի նստաշրջանի աշխատանքներին և պարբերաբար կթարմացնի տեղեկատվությունը մեր պատվիրակների գործունեության և ընդունված որոշումների վերաբերյալ:
27 10 2016
2016 թ . հոկտեմբերի 20- ին Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ԵԽ Կոնգրեսի 31- րդ...
27 10 2016
Երևանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ կոնֆերանս, որ կազմակերպել էին Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը: Կոնֆերանսի ընթացքում...
26 10 2016
Տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերը էներգաարդյունավետության խթանման գործում:
20 10 2016
2016թ. հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատը քննարկեց տեղեկատվական զեկույց՝ կապված Հայաստանում սեպտեմբերի 18-ին անցկացված...
14 10 2016
Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի անդամները 2016 թ . հոկտեմբերի 19-21...
22
Nov
26
Oct
25
Oct