«Տեղական և տարածքային ժողովրդավարությունը Վրաստանում» զեկույցի քննարկում՝ ԵԽ Կոնգրեսում

«Տեղական և տարածքային ժողովրդավարությունը Վրաստանում» զեկույցի քննարկում՝ ԵԽ Կոնգրեսում

08.11.2018

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 8-ի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց հույն պատվիրակ Միխայել Անգելոպոլոսի և Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Ստյուարդ Դիկսոնի հեղինակած «Տեղական և տարածքային ժողովրդավարությունը Վրաստանում» զեկույցը:

Իր ելույթում Ստյուարդ Դիկսոնը հայտարարեց. «Ես եկել եմ այն եզրահանգման, որ Վրաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության մակարդակն ընդհանուր առմամբ գոհացնող է»:

Զեկույցը պատրատվել է Վրաստան երրրոդ մոնիտորինգային այցից հետո:

Զեկույցում ամրագրված է զգալի առաջընթաց Վրաստանում տեղական ժողովրդավարության զարգացման հարցում: Փաստաթղթում կարևորվում են Վրաստանի կողմից կատարված այնպիսի գործողությունները, ինչպիսիք են տեղական կառավարման ապակենտրոնացման և արդիականացման համապարփակ բարեփոխումների ռազմավարության մշակումը, համայնքապետերի ուղղակի ընտրությունը, տեղական ինքնակառավարման ֆինանսական կարողության և Աջարիայի Ինքնավար Հանրապետության սահմանադրական կարգավիճակի ամրապնդումը, Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) ներկայացուցչական դերի պաշտոնական ընդունումը:

Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ ընդդիմության մի շարք ներկայացուցիչների՝ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակվում է, երբ ցանկանում են տեղեկություններ ստանալ համայնքային վարչակազմից: Զեկույցում ամրագրված մյուս մտահոգությունն այն  է, որ երբեմն կա վտանգ, որ իշխանությունը կկենտրոնանա համայնքի ղեկավարի ձեռքում նաև այն տեսանկյունից, որ նա է նշանակում համայնքի ղեկավարի տեղակալներին:

Զեկույցի առաջարկություններ և պահանջներ բաժնում ամրագրված է. «Անհրաժեշտ է ձեռնարկել տարբեր միջոցառումներ՝ ուղղված իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև վստահության վերականգմանը»:

Մյուս առաջարկը վերաբերում է ֆինանսական համահարթեցմանը: Զեկույցում ամրագրված է. «Առաջարկում ենք բարելավել ֆինանսական համահարթեցման բանաձևը և շարունակել տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ջանքերը»:

Զեկույցում նաև կոչ է արվում Վրաստանի իշխանություններին վավերացնել Խարտիայի այն դրույթները, որոնք փաստացի կիրառվում են Վրաաստանում և դեռ չեն վավերացվել, ինչպես նաև ստորագրել և վավերացնել Խարտիայի լրացուցիչ արձանգրությունը՝ տեղական իշխանությունների գործողություններին մասնակցություն ունենալու իրավունքի առումով:

Զեկույցում ամրագրված մյուս հորդոր-պահանջը վերաբերում է համայնքների լիազորություններին: Փաստաթղթում ամրագրված է. «Մի շարք լիազորություններ փոխանցվել են համայնքապետարաններին, օրինակ՝ ջրամատակարարումը, սակայն դրանք ամբողջական և բացառիկ չեն: Ոլորտային օրենսդրությունը դեռ չի համապատասխանում կառավարության`ապակենտրոնացման քաղաքականությանը և օրենսդրության վերանայման ու ներդաշնակեցման գործընթացը դանդաղ է:

Զեկույցում ամրագրված է՝ կա նաեւ անհրաժեշտություն հետագայում բարելավել իրավական՝ մասնավորապես ոլորտային օրենսդրությունը, որպեսզի հեշտացվի ու խթանվի միջգերատեսչական համագործակցությունը:

 

 

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...