
Հաղորդակցության երկօրյա դասընթաց՝ «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» ստորագրող համայնքների ներկայացուցիչների համար
01.11.2018
Նոյեմբերի 1-ին մեկնարկեցին «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնությունը ստորագրող համայնքների ներկայացուցիչների համար երկօրյա հաղորդակցության դասընթացները: «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում անցկացվող դասընթացի նպատակն է բարձրացնել համագործակցության, իրազեկման արդյունավետությունը, թիրախային խմբերին ներկայացնել տեղեկատվություն ԵՄ-ի նախաձեռնության մասին, բարձրացնել հաղորդակցության պատասխանատուների մասնագիտական հմտությունները:
«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ազգային աջակից կառույցներից մեկը Հայաստանում Հայաստանի համայնքների միությունն է (ՀՀՄ): ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ էներգաարդյունավետության թեման քննարկվում է բոլոր մակարդակներում՝ առանձին վերցված համայնքից սկսած. «Ե՛վ համայնքային, և՛ ազգային մակարդակում, և՛ միջազգային մակարդակում՝ հատկապես եվրոպական, դա անընդհատ քննարկման նյութ է: Դա մեր կյանքի ու քաղաքականության բաղկացուցիչն է դարձել»:
Դառնալով էներգաարդյունավետության կարևորությանը՝ Էմին Երիցյանը նշեց. «Կարևոր է, երբ տեղական ինքնակառավարումն ինքը էներգաարդյունավետության խնդիրներով զբաղվում է: Սա ծառայությունների որակի մասին է: Մարդկանց կյանքի մասին է խոսքը. սա երկկողմ՝ կարծես թե մի փոխհարաբերությունների դաշտ է գալիս, երբ տեղական իշխանությունը սկսում է առնչվել բուն իր լիազորութունների մասով համայնքի բնակիչների հետ»:
EU4Energy նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանը նշեց՝ իրենց աշխատանքում հիմնական շեշտադրումն է ՀՀ հանրությանը ներկայացնել՝ ԵՄ-ն ինչ է անում էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում. «ԵՄ-ն բավականին մեծ գումարներ է տրամադրում իր հարևաններին էներգաարդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեր հիմնական նպատակն է ԵՄ միջոցների արդյունավետության լուսաբանումն ու ներկայացումը: Հասարակության զգալի մասը տեղյակ է, որ ԵՄ-ն բավականին մեծ գումար է ծախսում այս ասպարեզում: Որոշ համայնքներ բավականին լուրջ արդյունքներ ունեն. օրինակ՝ Գեղարքունիքի մարզում բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել, երբ տեղի համայնքները կարողանում են իրենց ծախսերի մի մասն իրականացնել այլընտրանքային՝ արևային էներգիայի միջոցով»:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի հաղորդակցության մենեջեր Տատյանա Դերեվյանկինան նշեց՝ իրենց նպատակն է հասկանալ՝ ինչպես, ինչ գործիքներով, ինչ ալիքներով է հաղորդակցությունը, տեղեկատվությունը տարածվում. «Մեր նպատակն է հասկանալ՝ ինչ են անում քաղաքապետարանները, ինչ պատասխանատվություն են ձեռք բերում իրենց վրա: Մեր նախագիծը ուղիղ հասարակության հետ չի աշխատում. մեր գործունեությունը տեղական կառույցների հետ է, իսկ տեղական ինքնակառավարման կառույցները պետք է փորձեն իրենց հաղորդակցության միջոցներով տեղ հասցնել հասարակությանը, որ այն գաղափարները, որոնք տեղական իշխանությունն առաջարկում է, արժանանա հասարակության ուշադրությանն ու աջակցությանը»:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

17:34
20 05 2026
The Armenian delegation is participating in the high-level conference dedicated to the 15th...

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...
22
Nov
26
Oct
25
Oct