
Աշխատանքային հանդիպում Սպիտակի համայնքապետարանում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության շրջանակներում
10.08.2023
Oգոստոսի 9-ինՍպիտակիհամայնքապետարանումտեղիէ ունեցել աշխատանքայինհանդիպում, որընվիրվածէրԵՀ «Քաղաքապետերիդաշնագիրհանունկլիմայիևէներգիայի» նախաձեռնությանշրջանակներումհամայնքիԿայունէներգետիկզարգացմանևկլիմայիպահպանությանգործողություններիծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակմանգործընթացիկազմակերպմանևելակետայինտվյալներիհավաքագրմանգործընթացներիքննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի խորհրդական՝ Էռնեստ Խաչատրյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի փորձագետ Հայաստանում՝ Արտեմ Խարազյանը:
Հանդիպման ընթացքում որոշվել է Սպիտակի ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման մոտեցումը և աշխարհագրական ծածկույթը (2011թ. ելակետային տվյալների հիման վրա մշակված և մինչև 2020թ. գործող գործողությունների ծրագրի արդիականացում հաշվի առնելով համայնքի խոշորացումը և նոր բնակավայրերի ընդգրկումը), էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի բնագավառում Սպիտակում և բնակավայրերում 2011-2022թթ. ընթացքում իրականացված և մինչև 2030թ. իրականացվելիք ծրագրերի մասին տեղեկատվության հավաքագրման կազմակերպումը, ինչպես նաև խոշորացված համայնքին բնորոշ կլիմայական վտանգների գնահատման և խոցելի ոլորտների նույնականացման գործընթացը:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են ելակետային տվյալների հավաքագրման հարցաշարերը, որոնք մշակվել են ծրագրի կողմից:
Դաշնագրի շրջանակներում Սպիտակի կարգավիճակի և ԿԷԶԿՊԳԾ մշակման նպատակով տվյալների հավաքագրման գործընթացի մասին տեղեկացվել է նաև համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը:
Նշենք, որ Սպիտակը միացել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը 2014թ. սեպտեմբերի 13-ին և մշակել է մինչև 2020թ. գործող Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը 2015 թվականին:
2023-ի ապրիլի 14-ին համայնքը միացել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը և ստանձնել է կամավոր հանձնառություն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 30%-ով՝ մինչև 2030թ. և մշակել համայնքի հարմարվողականության ծրագիր:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct