
ԵԽ Կոնգրեսն ազգային իշխանություններին հոդորում է ապահովել պատշաճ խորհրդակցական մեխանիզմներ տեղական իշխանությունների հետ և պահպանել Խարտիայի դրույթները
17.02.2021
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մշակել է ռազմավարություն համաճարակի պայմաններում տեղական ժողովրդավարության հետ կապված մարտահրավերները հաղթահարելու համար:
ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է ճգնաժամային իրավիճակներում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների իրագործումը թեմայով զեկույց:
Կոնգրեսի ընդունած փաստաթղթում հատուկ շեշտվում է հատկապես ճգնաժամային իրավիճակներում Խարտիայի դրույթների պահպանումը և տեղական իշխանությունների դիմացկունությունը:
COVID-19 համավարակի պատճառով տեղի է ունեցել լիազորությունների կենտրոնացում՝ ի վնաս տեղական ինքնավարության:
ԵԽ Կոնգրեսը անդամ երկրների ազգային իշխանություններին հոդորում է ապահովել պատշաճ խորհրդակցական մեխանիզմներ տեղական իշխանությունների հետ և հատկացնել տեղական իշխանություններին համարժեք ֆինանսական ռեսուրսներ, ձեռնպահ մնալ ավելորդ վերահսկողությունից և հաստատել ուժեղ քաղաքական երկխոսություն Կոնգրեսի հետ:
Միևնույն ժամանակ ԵԽ Կոնգրեսի համազեկուցողները նկատել են, որ որոշ դեպքերում համավարակը նպաստել է բազմամակարդակ կառավարման ամրապնդմանը: Նաև հորդորել են տեղական իշխանություններին օգտագործել այն էլեկտրոնային հմտությունները, որոնք տեղական իշխանությունները ձեռք են բերել համավարակի օրերին և այն օգտագործել քաղաքացիների՝ տեղական որոշումների կայացման գործում քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցության ապահովման հարցում:

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...
22
Nov
26
Oct
25
Oct