ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում Սևանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում Սևանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

19.06.2023

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո:

Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:

Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում սևանցիներին հրավիրում ենք մասնակցելու սենյակային, դեկորատիվ բույսերի ցուցահանդես-փառատոնի, որն անցկացվելու է հունիսի 25-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում ։

Այսօր շատերն են իրենց բնակարանում ստեղծում փոքրիկ դրախտավայր՝ աճեցնելով տարրատեսակ սենյակային բույսեր։ Եթե դուք պատրաստ եք զարմացնել, ոգևորել, տալ խորհրդատվություն, փոխանակել, նվիրել կամ վաճառել ձեր դրախտավայրի գեղեցկուհիներին, ապա բաց մի թողեք այս միջոցառումը։ Եկեք միասին ստեղծենք նոր դրախտավայրեր։ Թող սևանյան ցրտաշունչ ձմեռներում բոլորի տներում ծաղկառատ գարուն լինի։ Սենյակային բույսեր բազմացնելը և մշակելը պահանջում է հմտություն, նվիրում և սեր։

Գուցե հենց այս փառատոնում գտնեք ձեր փնտրած ծաղիկը եւ ստանաք խորհրդատվություն։

Շատ բույսեր աճեցնելով բնակարաններում՝ մենք ստեղծում ենք պաշտպանող, բուժող, մաքրող ազդեցություն, իհարկե ստանալով գեղագիտական հաճույք։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև հունիսի 24-ը` այցելելով Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ կամ զանգահարել 077-10-17-75 հեռախոսահամարով:

Սիրով հրավիրում ենք բոլորին` մասնակցելու այս ինքնատիպ ցուցադրությանը` հունիսյան օրը դարձնելով առավել հետաքրքիր, լի էներգիայով և հիշարժան պահերով:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...

Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը
Քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

17:05

26 03 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման...

Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ
Տիգրան Ավինյանը այցելել է Հայաստանի համայնքների միության նորաբաց գրասենյակ

19:38

20 03 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ Տիգրան Ավինյանը այցելել է...

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...