Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լիակատար իրականացումը՝ ֆինանսական բավարար ռեսուրսների երաշխիք
05.06.2018
Անտոնի Բյուկենենը ԵԽ Կառավարման հանձնաժողովին ներկայացրեց զեկույց՝ «Պարտքի խոչընդոոտի հաղթահարման» վերաբերյալ: «Տեղական իշխանությունների ֆինանսական բավարար ռեսուրսների իրավունքը Եվրոպական խարտիայի բաղկացուցիչ մասն է կազմում, մասնավորապես, հոդված 9-ը: Այս հոդվածը ներկայացնում է նաև համամասնության սկզբունք: Ցանկացած պարտականության փոխանցում պետք է ուղեկցվի նոր լիազորություններին համապատասխան ռեսուրսների և ծառայությունների փոխանցմամբ»,-նշել է նա:
«Տեղական հարկերը նույնպես տեղական իշխանության ֆինանսական ինքնիշխանության կարևոր տարր են, քանի որ տեղական հարկերը հիմնականում թույլ են տալիս համայնքներին բարձրացնել եկամուտները՝ իրենց որոշումներին և քաղաքականություններին համապատասխան: Տեղական իշխանության եկամուտ ստեղծելու կարողությունը, հետևաբար, նրանց ֆինանսական ինքնիշխանության հիանալի ցուցիչ է»:
Պրն. Բյուկենենը նշեց, որ ԵԽ որոշ երկրներում տեղական իշխանությունների ֆինանսական կարողությունը խիստ սահմանափակ է, և նրանցից ոմանք դեռևս համայնքային բավարար ֆինանսների սկզբունք չունեն երաշխավորում: «Անդամ 6 երկրներում մենք տեսանք, որ նույնիսկ որտեղ տեղական իշխանությունները ազատ են ծառայություններ մատուցելու կամ տեղական մակարդակում եկամուտներ տնօրինելու հարցում, դրանք, այնուամենայնիվ, բավարար չեն ծառայությունների ծախսերը փակելու համար՝ դրանով լինելով համամասնության սկզբունքին դեմ»,-ավելացրեց նա:
Կառավարման հանձնաժողովի հաստատած առաջարկությունը անդամ երկրներին կոչ է անում ընդունել տեղական իշխանությունների ֆինանսական ինքնիշխանության ընդհանուր ընկալում և ապահովել, որ Խարտիայի 9-րդ հոդվածը կիրառվի: Այն կքննարկվի և կդրվի հաստատման նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի ընթացքում:
Աղբյուրը՝https://www.coe.int/en/web/congress/-/the-full-implementation-of-the-charter-a-guarantee-for-adequate-financial-resources
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct