«Նման արտակարգ իրավիճակներում ավելի է մեծանում համայնքային իշխանությունների դերակատարությունը». Արամ Մելքոնյան

«Նման արտակարգ իրավիճակներում ավելի է մեծանում համայնքային իշխանությունների դերակատարությունը». Արամ Մելքոնյան

16.04.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի համոզմամբ՝ ճգնաժամային իրավիճակներում ավելի է մեծանում տեղական իշխանությունների դերակատարությունը:

Հայաստանի համայնքների միության «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» նախաձեռնության շրջանակներում Արամ Մելքոնյանը ներկայացրեց, թե արտակարգ դրության օրերին ինչպես են օգնում համայնքի բնակիչներին, ինչ ծրագրեր են իրականացվում համայնքում:

Հետաքրքրվեցինք՝ ամենաշատն ի՞նչ խնդիրներով են դիմում համայնքապետարան, Արամ Մելքոնյանը պատասխանեց. «Բարեբախտաբար այս օրերին ոչ շատ են դիմում, քանի որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որ այստեղ աշխատում է, դրա շնորհիվ գործազուրկներ քիչ կան մեր համայնքում: Իսկ արտակարգ դրության պայմաններում թույլատրվում է բաց հանքեր շահագործելը: Մեզ հիմնականում դիմում են տարեցները, որոնք ապրուստի խնդիր ունեն: Մենք էլ փորձում ենք օգնել»:

Համայնքի ղեկավարն ասաց, որ տարբեր կազմակերպությունների կողմից օգնություն է հատկացվում ու մանրամասնեց. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը 796 ընտանիքի օգնություն տրամադրեց, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակն օգնություն է տրամադրել, «Էկովիլ» ըկերությունը բավականին օգնություն տրամադրեց: Հիմնականում մենք ենք գտնում, թե ովքեր են ավելի խոցելի, ում ընտանիքում կա հիվանդ, անաշխատունակ, տարեց, միայնակ թոշակառու, ցուցակագրում ենք նրանց և մեր մեքենաներով օգնությունն ուղարկում նրանց տուն՝ կուտակումներից խուսափելու համար»:

Արամ Մելքոնյանի տեղեկացմամբ՝ այս օրերին համայնքում երկու-երեք օրը մեկ կատարվում են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվում են փողոցները, մայթերը խանութների մուտքերը:

Արամ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ արտակարգ դրության օրերին ի՞նչ դասեր պետք է քաղենք, նոր հմտությունները, օրինակ հեռավար աշխատանքը, կլինի՞ շարունակական, համայնքի ղեկավարն ասաց. «Սովորություններ կան, որ ձեռք կբերենք, կպահպանենք հետագայում էլ: Առցանց տարբերակով աշխատանքի հետ կապված վերաբերմունքս ոչ միանշանակ է»:

Խոսելով լարված, ճգնաժամային իրավիճակներում համայնքային իշխանությունների դերակատարության մասին՝ Արամ Մելքոնյանը փաստեց. «Միանշանակ նման լարված իրավիճակներում համայնքային իշխանությունների դերակատարությունն ավելի է մեծանում: Այս օրերին էլ զգացինք և′ համակարգելու, և′ մարդկանց խնդիրներին արագ արձագանքելու առումով: Մեր տարածաշրջանը նպաստավոր է. գյուղմթերքների արտադրության հետ կապված փորձում ենք մարդկանց խրախուսել, որ զբաղվեն գյուղատնտեսությամբ: Ունենք տարբեր տեսակի սերմնացուներ, որ փորձում ենք տրամադրել մարդկանց, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն. և′ քաղաքում չեն լինի, և′ բաց դաշտում կաշխատեն, և′ եկամուտ կստանան»:

Արամ Մելքոնյանը նաև շնորհակալություն հայտնեց ազգաբնակչությանն այս արտակարգ իրավիճակը պահելու, պարետի ցուցումներին հետևելու, մեկուսանալու, այս ամենին  ըմբռնումով մոտենալու համար:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...