
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը
14.03.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարար Տոնոյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգև լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին: Նախարարն ու դեսպանը քննարկեցին ՀՓՋ-ների տեխնիկական արդիականացման հնարավորությունները:
Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները և ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:
«Ծանոթանալով հագեցվածության, հանդերձանքի հետ կապված խնդիրներին՝ կկարողանանք տեղում ճիշտ լուծումներ տալ: Մարզային և համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անել, որպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից»
Նախարարը նշեց, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու և վերահագեցվելու է ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան:
Նախարարն այցելեց նաև Լոռու մարզային փրկարարական վարչություն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը նախարարին զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին՝ նախարարից ստանալով մի շարք հանձնարարականներ: ԱԻ նախարարը եղավ նաև Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան քաղաքների և Գուգարք համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct