Պարգևատրման արարողություն՝ Սպիտակում, պարգևներ հանձնվեցին «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի և Միության կողմից

Պարգևատրման արարողություն՝ Սպիտակում, պարգևներ հանձնվեցին «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի և Միության կողմից

08.08.2020

Օգոստոսի 7-ին Սպիտակ համայնքից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում անցկացված մրցույթներում հաղթող ճանաչված Արման Ավետիսյանը պարգևատրվեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից:

Արման Ավետիսյանը Ծրագրի և ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացավ հեծանիվի: Նա «Արևային ջրատաքացուցիչ և ֆոտովոլտային համակարգեր և էներգաարդյունավետություն. վերականգնման և կանաչ զարգացման տեխնոլոգիաներ» խորագրով վեբինարին հաջորդող վիկտորինայի արդյունքներով զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը:

Նշենք, որ Սպիտակ համայնքը ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացել է 2014-ին: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Քաղաքապետերի դաշնագրի ակումբի նախագահն է: «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ն այս տարի անցկացվեց հունիսի 22-26-ը: COVID-19 պանդեմիայի պատճառով «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կազմակերպվեց վիրտուալ եղանակով: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպվեցին 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ: Հայաստանի համայնքներ միությունը համայնքներին տրամադրեց փորձագիտական և մեթոդական աջակցություն էներգիայի օրերի կազմակերպման հարցում: Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվեցին Հայաստանի 16 համայնքներում: Նախաձեռնությանը միացան նաև համայնքներ, որոնք չեն անդամակցում Դաշնագրին: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...