Պարգևատրման արարողություն՝ Արթիկ համայնքում

Պարգևատրման արարողություն՝ Արթիկ համայնքում

13.07.2020

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2020»-ի շրջանակներում Արթիկի համայնքապետարանի կողմից հունիսի 23-ին հայտարարված՝ «Ճգնաժամից դուրս մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով առցանց վիկտորինայի, նկարչական և լուսանկարչական մրցույթների բոլոր մասնակիցները հուլիսի 13-ին հանդիսավոր կերպով պարգևատրվեցին թեմատիկ յուրօրինակ նվերներով, շնորհակալագրերով և հավաստագրերով։

Առցանց վիկտորինայում առաջին տեղը զբաղեցրած Դավիթ Կակոյանը պարգևատրվեց ԵՀ ‹‹Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք›› (CoM East)-ի կողմից սահմանված մրցանակով և հավաստագրով: Նկարչական և լուսանկարչական մրցույթում հաղթող ճանաչված շնորհալի մասնակիցներին համայնքապետարանը պարգևատրեց խրախուսական թեմատիկ նվերներով և շնորհակալագրերով:

Հիշեցնենք, որ քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների, որի անդամ է նաև Արթիկը, կամավոր ստանձնած հանձնառություններից մեկն է բնակիչների և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին, որոնք իրականացվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթների ընթացքում: Այս տարի ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կազմակերպվում է վիրտուալ ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց համայնքներին ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավել միջոցառումներին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...