Մրցանակաբաշխություն՝ Գավառում. ամփոփվել են «Կայուն էներգիայի օրեր Գավառում 2020» մրցույթների արդյունքները

Մրցանակաբաշխություն՝ Գավառում. ամփոփվել են «Կայուն էներգիայի օրեր Գավառում 2020» մրցույթների արդյունքները

10.07.2020

Հուլիսի 10-ին, Գավառի համայնքապետարանում կայացավ Գավառի համայնքապետարանի կողմից հայտարարված «Ճգնաժամից դուրս մաքուր էներգիա՝ կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով նկարչական, «Էներգախնայող ընտանիք» խորագրով տեսանյութի, «Կանաչ զարգացում» խորագրով ինքնանկարների (սելֆի), «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերների լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթների մրցանակաբաշխությունը:

Մրցանակակիրներին ԵՄ-ի կողմից հավաստագրեր ու մրցանակներ, ինչպես նաև Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից հուշանվերներ հանձնեց Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Հավաստագրերի և հուշանվերների արժանացան նաև մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցներն ու կազմակերպությունները: Մրցանակակիրներին մասնակցության և մրցանակների արժանանալու առիթով շնորհավորեց նաև Գավառի համայնքապետարանի իրավատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական և «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի պատասխանատու Վարսենիկ Խաչատրյանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...