Պարգևատրման արարողություն՝ Աբովյանում. պարգևներ հանձնվեցին «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի և Միության կողմից

Պարգևատրման արարողություն՝ Աբովյանում. պարգևներ հանձնվեցին «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի և Միության կողմից

11.08.2020

Օգոստոսի 10-ին Աբովյան համայնքից Աբովյան-իմ քաղաքը«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում համայնքում էներգիայի օրերի ակտիվ կազմակերպման համար համայնքի հասարակայնության և լրատվության պատասխանատու Անի Կարապետյանը պարգևատրվեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից:

Անի Կարապետյանը Ծրագրի և ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացավ արտաքին հիշողության կրիչի:

Նշենք, որ Աբովյան համայնքը ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին միացել է 2018 թվականին:

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ն այս տարի անցկացվեց հունիսի 22-26-ը: COVID-19 պանդեմիայի պատճառով «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կազմակերպվեց վիրտուալ եղանակով: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Հայաստանում կազմակերպվեցին 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ: Հայաստանի համայնքներ միությունը համայնքներին տրամադրեց փորձագիտական և մեթոդական աջակցություն էներգիայի օրերի կազմակերպման հարցում: Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվեցին Հայաստանի 16 համայնքներում: Նախաձեռնությանը միացան նաև համայնքներ, որոնք չեն անդամակցում Դաշնագրին: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ (ԵՄԿԷՇ) նախաձեռնությունը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականին: Այդ նախաձեռնության ընթացքում աշխարհի  60 երկրներում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ կազմակերպում են Էներգիայի օրեր, որոնց նպատակն է համայնքների բնակչության և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին: Սովորաբար, միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են աշխատաժողովներ, ցուցահանդեսներ, պարային հանդեսներ, նկարչական մրցույթներ, բաց դռների օրեր և այլն:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

10:45

22 08 2025

Տաշիրի Մշակույթի կենտրոնում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:27

21 08 2025

Ստեփանավանի համայնքապետարանում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի  շրջանակներում
Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

13:10

21 08 2025

Օգոստոսի 20-ին Սպիտակ  համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում

22:09

19 08 2025

Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները
Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները

21:36

19 08 2025

Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

20:02

19 08 2025

Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...