Անցկացվեց «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովը
12.11.2018
Նոյեմբերի 12-ին անցկացվեց «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովը:
Այն մեկ հարկի ներքո համախմբեց տեղական ինքնակառավարման համակարգի շահագրգիռ կողմերին՝ համայնքապետերի և ավագանու անդամների, նրանց ասոցիացիաների,կառավարության և խորհրդարանի, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային գործակալությունների ներկայացուցիչների,ազգային և միջազգային փորձագետների:
Ողջույնի խոսքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը hայտարարեց՝ մեծ կարևորություն են տալիս համաժողովի թեմատիկային, քանի որ այս ժամանակաշրջանում ինչպես շատ եվրոպական երկրների, այնպես էլ ՀՀ-ի համար տեղական ժողովրդավարության մեջ էական դերակատարություն են ստանում ապակենտրոնացման խնդիրները. «Տնտեսական զարգացման մարտահրավերներն ուղիղ արտապատկերվում են տեղական ժողովրդավարության վրա, թե′ տնտեսական ուղղվածությամբ և ազդեցությամբ, թե′ որպես հետևանք անուղղակի ազդեցություն ունեն նաև տեղական ժողովրդավարության ուղղակի խնդիրների վրա, մասնավորապես բնակչությանը մատուցվող ծառայությունների և այլ խնդիրների վրա»:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ խոսում ենք տեղական ինքնակառավարման մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք քաղաքացիների և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ. «Այս ներկայացուցիչներն ունեն շատ կարևոր դերակատարություն, նրանք պետք է ներկայացնենք հանրության շահերը և նրանց ամենօրյա կյանքը որակյալ դարձնեն: Ընտրված ներկայացուցիչները չպետք է մոռանան, որ առաջնայինն այն մարդիկ են, որոնք ընտրել են իրենց»:
Նատալիա Վուտովան կարևորեց նաև տեղական իշխանությունների՝ բավարար չափով ինքնավարությունը:
Խարկովի տարածքային խորհրդի նախագահ, Ուկրաինայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի նախագահ,Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) անդամ Սերգեյ Չերնովը կարևորեց տեղական ինքնակառավարման մակարդակում քաղաքացիների ձայնի լսելի լինելը և տեղական իշխանությունների՝ ինքնուրույն որոշումների կայացման ու պատասխանատվության ստանձնումը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Հայաստանում կարիք ունենք ապակենտրոնացման նոր քաղաքականության. «Երբ տեղական իշխանությունները չունեն բավարար ռեսուրսներ, լիազորություններ, ազատություն գործելու, նրանք դառնում են զուտ վարչական միավորներ և որևէ դերակատարում չեն ստանում: Կարծես կրկնակի փորձում ենք մոտիվացնել կենտրոնական իշխանություններին, որ ապակենտրոնացումը ոչ միայն ժողովրդավարության խնդիր է, այլև տնտեսական զարգացման, մարդկանց կյանքի որակի խնդիր և այն ավելի նպատակային պիտի իրականացնել»:
Էմին Երիցյանը հավելեց՝ ուղերձն է նոր իշխանություններին, որպեսզի ներկայացնեն հասարակությանը, թե ինչ ճանապարհով պիտի գնանք և ինչ ուղերձներ պիտի ստանանք:
Համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական տնտեսական զարգացմանը վերաբերող միջազգային քաղաքականություններին և ռազմավարություններին, տեղական տնտեսական զարգացումը խթանող հատուկ նախաձեռնություններին:
Քննարկումների «Դավոսյան ձևաչափը» յուրաքանչյուր քննարկման փորձագետներին հնարավորություն տվեց հակիրճ ներկայացնել իրենց մոտեցումը՝ մանրամասնելով դրանք մասնակիցների հետ հաջորդող ինտերակտիվ քննարկումների ընթացքում:
Համաժողովը կազմակերպվեց Հայաստանի համայնքների միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct