ԵԽ Կոնգրեսի հանձնաժողովները զեկույցներ են պատրաստում ճգնաժամային իրավիճակներում ՏԻՄ-երի դերի, մարտահրավերների, բազմաստիճան կառավարման մասին

ԵԽ Կոնգրեսի հանձնաժողովները զեկույցներ են պատրաստում ճգնաժամային իրավիճակներում ՏԻՄ-երի դերի, մարտահրավերների, բազմաստիճան կառավարման մասին

18.04.2020

Եվրոպային խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն (ԵԽ Կոնգրես) այս օրերին նախապատրաստվում է սեպտեմբերին կայանալիք հանձնաժողովի նիստերին:

Կոնգրեսի և Կոնգրեսի երկու պալատների նախագահների որոշմամբ՝ COVID-19 համավարակի պատճառով հանձնաժողովների նիստերը հետաձգվել են. դրանք կանցկացվեն սեպտեմբերին:

Սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք երեք հանձնաժողովների նիստերը լավագույն հնարավորությունը կլինեն Կոնգրեսի անդամների համար եվրոպական քաղաքների և ռեգիոնների փորձն ու տեսակետները փոխանակել՝ կապված համավարակի կառավարման գործողությունների հետ:

Կոնգրեսը նաև նախատեսում է թեմատիկ քննարկումների շատ  երիտասարդների ներգրավվածությամբ՝ հետևյալ թեմաներով. «Ճգնաժամային արտակարգ իրավիճակներում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների պահպանում», «Համավարակի ընթացքում քաղաքներում և ռեգիոններում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն. COVID-19 համավարակի դասերը», «COVID-19-ը և բազմաստիճան կառավարման մարտահրավերները» :

Կոնգրեսի Մոնիտորինգային հանձնաժողովն այս պահին իրականացնում է Ավստրիայի և Ուկրաինայի մոնիտորինգային զեկույցի պատրաստման խորհրդատվական աշխատանքներ: Կոնգրեսը մինչև աշուն հետաձգել է մոնիտորինգային այցելությունները Ադրբեջան, Նիդերլանդներ, Բուլղարիա, Ալբանիա, Իռլանդիա, ինչպես նաև հետաձգվել է հետմոնիտորինգային այցը Մոլդովա:

ԵԽ Կոնգրեսը պատրաստում է աշխատանքային փաստաթուղթ համավարակի տարածման պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման մասին: Այս փաստաթուղթը ևս Կոնգրեսը կքննարկի աշնանը:

Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովը պատրաստում է «Երիտասարդների աշխատանք. տեղական և տարածքային իշխանությունների դերակատարությունը» խորագրով զեկույց:Այս զեկույցը ևս սեպտեմբերի 21-ին կներկայացվի հանձնաժողովի հաստատման:

Իսկ Կառավարման հանձնաժողովը պատրաստում է «Խելացի քաղաքներ. ժողովրդավարության մարտահրավերներ», «Առցանց հարթակներ. մարտահրավերներ և հնարավորություններ համայնքապետարանների համար» խորագրերով, տարածքային իշխանությունների՝ միմյանց բեռը կիսելու և համայնքային համերաշխության թեմայով զեկույցներ: Սրանք ևս սեպտեմբերի 21-ին կներկայացվեն հաստատման:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...