
ԵԽ Կոնգրեսը կարևորել է տեղական հանրաքվեների անցկացումը
15.02.2021
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի մոնիտորինգի հանձնաժողովըն ընդունել է «Տեղական մակարդակում հանրաքվեների անցկացում» խորագրով զեկույց:
Զեկույցի հեղինակը Սլովենիան ներկայացնող պատվիրակ Վլադիմիր Պրեբիլիկն է:
Փաստաթղթով ԵԽ Կոնգրեսն ամրագրել է՝ տեղական հանրաքվեների անցկացումը կարևոր է քաղաքացիների կամարտահայտման իրավունքի իրացման առումով իրենց ամենօրյա կյանքին հուզող թեմաների վերաբերյալ:
Ընդհանուր կանոնները պետք է համապատասխանեցվեն տեղական համատեքստին՝պաշտպանելով ազատ և արդար ընտրությունների սկզբունքները, որոնք կիրառելի են նաև հանրաքվեների համար:
ԵԽ Կոնգրեսը կարևորել է նաև տեղական իշխանությունների համար ուղեցույցների տրամադրումը, որպեսզի նրանք տեղական հանրաքվեներն անցկացնեն Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան:
Նաև մտահոգություն է հնչել տեղական հանրաքվեների՝ պոպուլիստական շարժումների կողմից չարաշահման առիթով:
ԵԽ Կոնգրեսի ընդունած բանաձևով տեղական իշխանություններին կոչ է արվում խթանել քաղաքացիների միությունները և նմանատիպ խորհրդակցական ժողովրդավարական գործիքներ ավելի շատ կիրառել, որոնք կուղեկցվեն տեղական հանրաքվեներով, որպեսզի խթանեն քաղաքացիների տեղեկացվածությունը և որոշումների կայացման գործում նրանց մասնակցությունը:
Կոնգրեսը նաև կոչ է անում քվեարկության իրավունք տալ այն անձանց, որոնք տվյալ երկրի քաղաքացի չեն, բայց վերջին հինգ տարում բնակվել են այդ երկրում:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct