
ԵԽ Կոնգրեսը կոչ է անում ապահովել երաշխիքներ մայրաքաղաքների ինքնավարությունն ապահովելու և իշխանության այլ մակարդակների միջամտության ռիսկը նվազեցնելու համար
17.09.2020
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Կառավարման հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում հանձնաժողովն ընդունեց «Մայրաքաղաքների կարգավիճակ» խորագրով զեկույցը: Նիստի ընթացքում զեկուցող Ամելի Տարսչիս Ինգրեն նշեց՝ այն, որ մայրաքաղաքները երկրի ժողովրդագրական, մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոնն են, ինքնավարության տեսանկյունից մի կողմից ունի դրական, մյուս կողմից բացասական կողմեր:
Հանձնաժողովի նիստի ընթացքում ընդգծվեց մայրաքաղաքների հատուկ կարիքները հաշվի առնելու կարևորությունը, որպեսզի նրանք լինեն ճկուն, և ապահովվի նրան ինքնավարությունը:
Հանձնաժողովը կոչ է անում ապահովել ընթացակարգային երաշխիքներ մայրաքաղաքների ինքնավարությունն ապահովելու և իշխանության այլ մակարդակների միջամտության ռիսկը նվազեցնելու համար:
Հանձնաժողովի կողմից առաջարկվող միջոցառումները վերաբերում են մայրաքաղաքի վարչակազմի իրավական դաշտին, լիազորությունների հստակ բաժանմանը վարչական շրջանների միջև և դրանց իրականացման համար բավարար ռեսուրսների տրամադրմանը: Բացի այդ, եթե նախատեսվում է հատուկ կանոնադրության նախագծում, այն պետք է մշակվի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում շարադրված սկզբունքներին համապատասխան:
Զեկուցողը քննարկման ընթացքում հայտարարեց՝ պետք է նաև տրամադրվեն ընթացակարգային երաշխիքներ կառավարման տարբեր մակարդակների միջև համագործակցության համար, որը կարող է ձևակերպվել ինչպես հորիզոնական՝ հարևան քաղաքապետարանների միջև, այնպես էլ ուղղահայաց՝ կառավարության՝ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ համագործակցություն:
Կարևորվեց նաև այնպիսի մեխանիզմների ներդրումը, որը կնպաստի քաղաքացիների մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման հարցում:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct