Կայուն էներգիայի օրեր՝ Իջևանում «Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով

Կայուն էներգիայի օրեր՝ Իջևանում «Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով

28.06.2019

«Իջևանի կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» աշխատաժողովով Իջևանը միացավ ԵՄ Կայուն էներգիայի համաեվրոպական շաբաթվան:

Հունիսի 27-ին Իջևանում անցկացված Կայուն էներգիայի օրվա շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` պարային հանդես, մանկական նկարների ցուցահանդես և «Կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» խորագրով   աշխատաժողով: Միջոցառումները կազմակերպվեցին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Իջևանի համայնքապետարանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները և համայնքի բնակիչներ:  ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը ողջույնի խոսքում նշեց, որ Իջևանը միացել է Դաշնագրին և ստանձնել պարտավորություններ մինչև 2030 թվականը նվազեցնել CO2 արտանետումները 30%-ով, ինչպես նաև գնահատել համայնքին բնորոշ կլիմայական ռիսկերը և առաջարկել դրանց նվազեցմանն ուղղված հարմարվողականության միջոցառումներ. «Դաշնագրին անդամակցող համայնքերի պարտավորություններից մեկն է բարձրացնել բնակչության և շահառուների իրազեկումը էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ և ներգրավել իրենց համայնքի կայուն էներգետիկ և կլիմայական ռազմավարության իրականացման գործընթացին: Իջւանում և Հայաստանի ևս 6 համայնքներում կայուն էնեգիայի օրերը կազմակերպվել են հենց այդ նպատակով»:

Ողջույնի խոսքերից հետո Ւջևանի պարարվեստի դպրոցի սաները հանդես եկան պարային համարներով, ինչից հետո բոլոր մասնակցիները ծանոթացան Իջևանցի մանուկների կողմից բնության պահպանության և էներգաարդյունավետության թեմաներով նկարներին:

Այնուհետև Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում կազմակերպվեց «Կայուն էներգետիկ զարգացում Քաղաքապետերի դաշնագրի ներքո» աշխատաժողովը, որի ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) փորձագետներ Արմեն Գուլքանյանը, Անդրե Օհանյանը և Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեցին Իջևանի էներգետիկ զարգացման ռազմավարությանն ուղղված հիմնական միջոցառումների մասին իրենց զեկույցները:

 ԷԱ լուսավորության գծով ՄԱԶԾ փորձագետ Արմեն Գուլքանյանը ներկայացրեց համայնքներում փողոցային լուսավորության համակարգերի էներգաարդյունավետ արդիականացման հետ կապված հարցեր, ՄԱԶԾ շինարարության գծով փորձագետ Անդրե Օհանյանն անդրադարձավ շենքերում էներգաարդյունավետությանը վերաբերող խնդիրներ, ՀՎԷԷՀ ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը խոսեց վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևային ֆոտովոլտային և ջրատաքացուցիչ տեղակայանքների մասին:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշտարակ համայնքում բնակիչները համայնքապետարանին առաջարկում են օգնություն՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցում
Աշտարակ համայնքում բնակիչները համայնքապետարանին առաջարկում են օգնություն՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցում

19:17

03 04 2020

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի բոլոր մուտքերին ու ելքերին, համայնքի ամբողջ տարածքում...

Արարատ քաղաքի բնակիչները «բավարար» չափով են հետևում ինքնամեկուսացման կանոններին. Հայկ Հայկյան
Արարատ քաղաքի բնակիչները «բավարար» չափով են հետևում ինքնամեկուսացման կանոններին. Հայկ Հայկյան

14:25

03 04 2020

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում ինքնամեկուսացման կանոնները քաղաքացիները պահպանում են բավարար...

«Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են». Փարպի համայնքի ղեկավարը՝ համայնքում տիրող իրավիճակի և ախտահանման աշխատանքների մասին
«Գյուղի փողոցներում գրեթե մարդ չկա, խանութները փակ են». Փարպի համայնքի ղեկավարը՝ համայնքում տիրող իրավիճակի և ախտահանման աշխատանքների մասին

19:18

02 04 2020

Հայաստանի համայնքների միությունը շարունակում է ներկայացնել, թե արտակարգ դրության օրերին...

«Անձամբ եմ շրջում համայնքում և հորդորում բնակիչներին տանը մնալ». Եղեգիս համայնքի ղեկավար
«Անձամբ եմ շրջում համայնքում և հորդորում բնակիչներին տանը մնալ». Եղեգիս համայնքի ղեկավար

12:42

02 04 2020

Հայաստանի համայնքների միությունն ամենօրյա գրաֆիկով ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է տիրում ՀՀ...

«Համայնքապետարանի աշխատակիցների կողմից համայնքի մուտքերին եւ ելքերին իրականացվում է հսկողություն». Սարուխան համանքի ղեկավար
«Համայնքապետարանի աշխատակիցների կողմից համայնքի մուտքերին եւ ելքերին իրականացվում է հսկողություն». Սարուխան համանքի ղեկավար

19:24

01 04 2020

Ինչպե՞ս է արտակարգ դրության օրերին անցնում համայնքային կյանքը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան...

«Այսօր անձի գիտակցության, իսկական  քաղաքացիական պահվածքի խնդիր ունենք». Նոր կյանք համայնքի ղեկավար
«Այսօր անձի գիտակցության, իսկական քաղաքացիական պահվածքի խնդիր ունենք». Նոր կյանք համայնքի ղեկավար

13:33

01 04 2020

Հայաստանի համայնքների միությունը «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով...