«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

«Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Գավառի, Սևանի և Մարտունի համայնքների երիտասարդների համար

18.11.2024

Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միության, Գավառի, Սևանի և Մարտունու համայնքապետարանների հետ համատեղ անցկացվեց «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ։

Միջոցառմանը մասնակցեցին 10 թիմեր, որոնք ներկայացնում էին Սևան համայնքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը, Լճաշեն բնակավայրի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, Դդմաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը, Գավառի ավագ դպրոցը, Գավառի պետական բժշկական քոլեջը, Գավառ համայնքի Պ.Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոցը, Գավառի երիտասարդների տունը, Մարտունու Տ․Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, Վարդենիկի կրթահամալիրը։

Խաղի ընթացքում մասնակիցներին տրվեցին շուրջ 60 հարցեր տարբեր թեմաներով, ինչպիսիք են էկոլոգիան, կլիմայի փոփոխությունը, ջերմոցային գազերը, շրջակա միջավայրը, աշխարհագրությունը, վերականգնվող էներգիան և էներգաարդյունավետությունը, ֆիզիկան, քիմիան և այլն:

Միջոցառման նպատակն էր ոչ միայն բացահայտել ամենաուժեղ թիմերին, այլև բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը կլիմայի փոփոխության, դրա հետևանքների դեմ պայքարի և կայուն զարգացման հիմնական սկզբունքների մասին:

Բացի այդ մասնակիցները կարողացան ձեռք բերել ինտելեկտուալ խաղերի կազմակերպման և մասնակցելու փորձ, որը կկարողանան կիրառել ԵՄ կայուն էներգիայի օրերի շրջանակներում նմանատիպ միջոցառումներ նախաձեռնելու համար։

Վեց փուլերի արդյունքներով մրցանակային տեղերը զբաղեցրել են հետևյալ դպրոցների աշակերտները.

 Առաջին տեղ՝ Գավառի ավագ դպրոց

 Դոնարա Գրիգորյան

 Անի Կուռոյան

 Լևոն Կուռոյան

 Էմմա Մանուկյան

Կարինա Բոյախչյան

Երկրորդ տեղ՝ Սևան համայնքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Տիգրան Ստեփանյան

Արփի Անտոնյան

Գոհար մանուկյան

Գարիկ Մարգարյան

Կամո Մելոյան

Երրորդ տեղ՝ «Գավառի երիտասարդների տուն»

Սյուզաննա Իսրայելյան

Միլենա Հարությունյան

Լուսինե Դավթյան

Արփինե Կիրակոսյան

Արամե Օհանյան

Ծրագրի անունից հաղթողները ստացան սպորտային ապրանքներ և գրքեր գնելու նվեր քարտեր, ինչպես նաև պատվոգրեր։ Նվերների են արժանացել նաև մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...