ՏԻՄ-երն իրենք էլ հրատապ տեղեկատվության, միջոցների և ռեսուրսների կարիք ունեն, որպեսզի կարողանան դիմակայել COVID-19 համավարակի ճգնաժամին. ԵԽ Կոնգրես

ՏԻՄ-երն իրենք էլ հրատապ տեղեկատվության, միջոցների և ռեսուրսների կարիք ունեն, որպեսզի կարողանան դիմակայել COVID-19 համավարակի ճգնաժամին. ԵԽ Կոնգրես

17.04.2020

Եվրոպային խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) ստեղծել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիների համար տեղեկատվական հանգույց, որտեղ ներկայացված է արագ արձագանքման վերաբերյալ անհրաժեշտ գործիքակազմ: 

Կոնգրեսը փաստում է, որ COVID-19 համավարակի տարածման դեմ պայքարում համայնքներն առաջին գծում են, նրանք իրավիճակին օպերատիվ արձագանքողի դերում եմ: Ուստի, քանի որ համայնքների, համայնքային շատ ցանցեր, ասոցիացիաներ այս օրերին ցուցաբերում են COVID-19 իրավիճակին կոնկրետ արձագանք,  Կոնգրեսի քարտուղարությունը որոշում է կայացրել հիմնել այս գիտելիքների հանգույցը, որը պարբերաբար կթարմացվի: Որպես ԵԽ 47 անդամ պետությունների տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների քաղաքական վեհաժողով՝ Կոնգրեսն ունի հնարավորություն միավորելու և ներկայացնելու հաջողված փորձը, որպեսզի առաջարկի լուծումներ, թե ինչ արագ արձագանքման գործողություններ կարող են իրականացվել տեղերում՝ բոլոր եվրոպական համայնքներում: Կոնգրեսը հայտարարում է, որ ավելի քան երբևէ համավարակի տարածման պայմաններում պետք է միավորել ուժերը՝ օգնելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրենց լիազորոթյուններից ելնելով՝ ճգնաժամի արձագանման առաջնագծում են:

Նրանք տրամադրում են հրատապ ծառայություններ իրենց բնակիչներին, որոնք չունեն համապատասխան միջոցներ համավարակին դիմակայելու համար: Նրանք իրենց գործողությունները համաձայնեցնում են կենտրոնական կառավարությունների և այլ գործընկերների հետ, որպեսզի նվազեցնեն համավարակի բացասական ազդեցությունը համայնքների վրա:

Արձագանքելով համայնքի բնակիչների հրատապ կարիքներին՝ տեղական և տարածքային իշխանություններն իրենք էլ հրատապ տեղեկատվության, միջոցների և ռեսուրսների կարիք ունեն, որպեսզի կարողանան դիմակայել ճգնաժամին: Համայնքների ասոցիացիաները ողջ աշխարհով մեկ գործունեություն են ծավալում այդ կարիքները հոգալու համար՝ սկսած Գործողությունների պլանների մշակումից մինչև Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի հարթակում աշխատանք, փորձի փոխանակում, մասնավոր դեպքերի դիտարկում, վեբինարների կազմակերպում, դրամաշնորհների դիմելու խորհրդատվություն համայնքներին և այլն:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...