Էկոտուրիզմի զարգացում, զբոսայգու, համայնքի վարչական շենքի բարեկարգում. ներկայացվեցին Արագածոտնի մարզի՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրերը

Էկոտուրիզմի զարգացում, զբոսայգու, համայնքի վարչական շենքի բարեկարգում. ներկայացվեցին Արագածոտնի մարզի՝ ԵՄ դրամաշնորհային ծրագրերը

18.05.2021

Մայիսի 18-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում:

Մասնակցում էին ՀՀ տարբեր խոշորացված համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ, Արագածավան համայնքներում իրականացված համայնքային ծրագրերը:

«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։

Նշենք, որ հաջորդաբար այսպիսի քննարկումներ տեղի կունենան նաև Շիրակի և Տավուշի մարզերում իրականացված ծրագրերի մասին:

Առցանց հանդիպումների նպատակն է համայնքների համար ստեղծել փորձի փոխանակման հնարավորություն, մոտիվացնել մյուս համայնքներին, իրականացված ծրագրերի, գաղափարների կրկնօրինակման հիմքը դնել, դրանք վերածել միջհամայնքային, ինչպես նաև պետական ծրագրերի:

ԵՄ դրամաշնորհային ծրագրերի ներկայացումից հետո Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի (ԱԼԴԱ) ծրագրերի համակարգող Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքը ներկայացնող Կատիցա Յանեվան նեկայացրեց տուրիզմի զարգացման փորձը ԵՄ համայնքների օրինակով:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...