
Քյոլն քաղաքի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը՝ Պավել Ադամովիչի անվան մրցանակակիր
01.02.2022
Գերմանիայի Քյոլն քաղաքի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին շնորհվել է Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի անվան Պավել Ադամովիչ մրցանակը:
Մրցանակաբաշխությունը կայացել է Բրյուսելում՝ Եվրոպական Ռեգիոնների կոմիտեի լիագումար նիստի ընթացքում: Հենրիետե Ռեքերն առաջին քաղաքապետն է, որ արժանանում է այս մրցանակին:
Հենրիետե Ռեքերը պարգևատրվել է իր կատարած աշխատանքի համար, որն ուղղված է հավասարութանը, ազատությանը, համերաշխությանը և բազմազանությանը: ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկը հայտարարել է. «Քաղաքապետ Ռեքերը, որը 2015 թվականին դանակահարվեց միգրանտներին օգնելու համար, տեղական և տարածքային ընտրված ներկայացուցչի խիզախ օրինակ ցույց տվեց բոլորիս: Մենք բոլորս պետք է պաշտպանենք մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ամենօրյա աշխատանքում՝ չհանձնվելով ճնշումներին, ահաբեկումներին և սպառնալիքներին»:
Կոնգրեսի նախագահը ցավով նշել է, որ ճնշումներն ու հարձակումները ընտրված պաշտոնյաների նկատմամբ աճել են:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct