Վանաձորում տեղի է ունեցել ԿԿԿ ԴԱՇԻՆՔ ծրագրի փորձագետների առաջին աշխատանքային հանդիպումը

Վանաձորում տեղի է ունեցել ԿԿԿ ԴԱՇԻՆՔ ծրագրի փորձագետների առաջին աշխատանքային հանդիպումը

04.11.2021

Նոյեմբերի 4-ին Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի վանաձորյան գրասենյակում տեղի է ունեցել ծրագրի փորձագետների հետ առաջին աշխատանքային հանդիպումը:

Հանդիպումը վարել է ԿԿԿ ԴԱՇԻՆՔ ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին: Նատալյա Լափաուրին ողջունել է նիստի մասնակիցներին՝ նշելով, որ իրենց հաջողվել է մեկ թիմում հավաքել ոլորտների առաջատար մասնագետների՝  հատուկ  շեշտադրելով ներքին համագործակցության կարևորությունը։

Փորձագիտական քննարկումների արդյունքում նախանշվել են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները, մեթոդաբանությունը, աշխատանքային խմբերի ձևավորման ժամկետները: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի ոլորտային հիմնախնդիրներ, մարտահրավերները, ինչպիսիք են աղբահանությունը, տրանսպորտը, քաղաքաշինությունը, իրավական և հանրային իրազեկման խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 12-ին կրկին՝ ավելի ընդլայնված կազմով հանդիպել երկու համայնքների՝ Գյումրիի և Վանաձորի աշխատակազմերի ներկայացուցիչների հետ միասին:

ԿԿԿ Դաշինք ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների տնտեսության արդյունավետ կառավարմանը՝ այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման միջոցով:

Ծրագիրն ունի հետևյալ բաղադրիչները․

Բաղադրիչ 1։  Բարելավել Վանաձոր և Գյումրի համայնքների կայուն համակառավարումը՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային  և ԵՄ չափորոշիչներին համահունչ դարձնելու միջոցով:

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։

Բաղադրիչ 2։ Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր  ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով  «կանաչ»  հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման մշակույթ, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ»  նախաձեռնությունների հետ։ 

 Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես 2022-2023թթ. ձեռք են բերվելու.

•      5-ական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար

•      Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ

•      Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ

•      Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ

•      Մամլիչներ

•      Ավլող մեքենաներ

Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ  իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման»  մասնակցային մեթոդի կրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։

 

Բաղադրիչ 3։ Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների  աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի  և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  կիրառման գործում՝  Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։

 Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են.

·         Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)

·         Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը

·         Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը

·         Աղբահանության կառավարման պլանավորումը

·         Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։

 Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։ 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...