«Շատ կարևոր է, որ կոռուպցիայի հաղթահարման հարցում համագործակցությունը բերվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակ». Նատալիա Վուտովա

«Շատ կարևոր է, որ կոռուպցիայի հաղթահարման հարցում համագործակցությունը բերվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակ». Նատալիա Վուտովա

04.03.2020

Մարտի 4-ին Երևանում անցկացվեց «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովը:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան համաժողովի ողջույնի խոսքի ընթացքում կարևորեց կոռուպցիայի հաղթահարումը և նշեց, որ ՀՀ կառավարությունը բազմիցս արտահայտվել է այս առաջնահերթության մասին, ինչպես նաև ԵԽ-ն իր սերտ համագործակցությունն է հանձնառել: Այնուհետև շեշտեց. «Շատ կարևոր է նշել, որ այս համագործակցությունը բերվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակ: Իսկ երկրորդ ասպեկտն այն է, որ մենք շատ ուրախ ենք՝ մինչ այժմ ունեցել ենք այն համագործակցությունը, որը ծավալվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի համայնքների միության հետ: Շատ արդյունավետ համագործակցություն է եղել»:

Նատալիա Վուտովան նաև կարևորեց համագործակցությունը արդարադատության նախարարության հետ: Նա տեղեկացրեց, որ կարողացել են նախագծեր իրականացնել տարբեր գործակալությունների հետ, և պրոակտիվ մոտեցում է ցուցաբերվել այս ընթացքում: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարն ուրախությամբ նշեց, որ ծրագրում ներմուծվել է նոր՝ կոռոպցիայի դեմ պայքարի բաղադրիչ և ամփոփեց. «Մաղթում եմ, որ կարողանանք նշանակալից քայլեր անել կոռուպցիայի հաղթահարման հետագա գործունեության ուղղությամբ: Կարծում եմ՝ արդարադատության նախարարությունը կարևոր գործընկեր է կոռուպցիայի դեմ պայքարում ոչ միայն վերին, այլև տեղական մակարդակում:

Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի  տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...