«Ապագան, որ ուզում ենք- 2045. ապագան՝ ընդհանուր ուժերով» թեմայով առցանց քննարկում-համաժողով

«Ապագան, որ ուզում ենք- 2045. ապագան՝ ընդհանուր ուժերով» թեմայով առցանց քննարկում-համաժողով

21.04.2020

Ապրիլի 21-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) 75-ամյակի կապակցությամբ անցկացվում է «Ապագան, որ ուզում ենք-2045» թեմայով առցանց քննարկում-համաժողով:

Առցանց համաժողովի նախաձեռնությունը ՄԱԿ-ինն է, որի շրջանակներում ՄԱԿ-ի խնդրանքով Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպությունը (UCLG) կպատրաստի տեղական և տարածաշրջանային ղեկավարների ապագա մարտահրավերների և  ապագայի տեսլականի մասին զեկույց: Զեկույցում ներառված կլինի աշխարհի տարբեր ռեգիոնների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների տեսլականն այս հարցերի շուրջ:

Զեկույցը կպատրաստվի առցանց քննարկման արդյունքների հիման վրա: Առցանց համաժողովին մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիաների ներկայացուցիչներ: Նրանք իրենց ներդրումը կունենան փաստաթղթի ձևավորման հարցում:

Զեկույցի հիմնական ուղերձը, որը ՄԱԿ-ի Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպությունը ցանկանում է հասանելի դարձնել, հիմնված է հետևյալ հիմնական գաղափարների վրա.

2020 թ. ժամանակակից միտումները և խնդիրները

1. Ժամանակակից թրենդները (ինչպես դրական, այնպես էլ բացասական) և դրանց ազդեցությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վրա: Ինչպիսի՞ թրենդներն են ձևավորում ներկայիս միջազգային համակարգի ընդհանուր բնութագիրը: 

2. Ո՞րն է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը համընդհանուր համաձայնագրերի իրականացման գործում: Արդյոք համընդհանուր համաձայնագրերի իրագործումը կախվա՞ծ է ՄԱԿ-ի անդամ պետությունների տեղական իշխանությունների համատեղ գործողություններից:

Աշխարհը, որը մենք տեսնում ենք 2045 թվականին:

1.Ինչպե՞ս կփոփոխվեն ներկայիս միտումները մինչև 2045 թվականը: Արդյոք լուծված կլինե՞ն 2020 թվականի համընդհանուր խնդիրները: Ի՞նչ ժամանակակից թրենդներ կունենան ազդեցություն ապագայի վրա:

2. Արդյոք տեղական և տարածքային իշխանություններն այն օղակնե՞րն են, որտեղ տեղի են ունենում փոխակերպումներ:

3.  Ինչպիսի՞ կառավարում է անհրաժեշտ փոխկապակցված ապագա ունենալու համար

-Տեղը համընդհանուր սեղանի շուրջ

-Միջազգային համակարգի վերաձևակերպում միջքաղաքային համակարգի

-Ներքևից վերև կառավարում (bottom up) և սուբսիդիարության սկզբունք

-Բազմաստիճան և ներառական կառավարում

-Պլանավորման ինտեգրված մոտեցում

-Գյուղերի և քաղաքների միջև փոխկապակցվածություն

-Մասնակցություն որոշումների կայացմանը

-Սոցիալական արդարության, հավասարության, ժողովրդավարության և կայունության սկզբունքները

 

Կառուցվածքային առաջխաղացում, որը մենք ցանկանում ենք տեսնել

 1.Կառավարման ի՞նչ նոր մոդել թույլ կտա մեզ իրագործել գլոբալ համաձայնագրերի տեղայնացումը:

Չնայած նրան, որ միջազգային համաձայնագրերի սկզբունքները, նպատակներն ու ուղերձները համընդհանուր են, այնուամենայնիվ, դրանց կյանքի կոչումն առաջին հերթին  կախված է ազգային մակարդակներում կոնկրետ գործողություններից: Կայուն զարգացման նպատակների տեղայնացման գործընթաց ձևավորում է  Օրակարգ 2030-ը՝ ընդհանուրից դեպի մասնավոր մոտեցում, կոնկրետ տարածքների կայուն զարգացում:

2. ՄԱԿ-ի նորացված համակարգում ինչպե՞ս ենք մենք պատկերացնում տեղական իշխանությունների տեղը:

Ներկայումս ՄԱԿ-ի կառուցվածքում  տեղական իշխանությունները ներկայացված չեն: Բոլոր որոշումները կայացվում են ազգային կառավարությունների կողմից:

3. Ինչպիսի՞ գործիքակազմ պետք է ստեղծվի տեղական իշխանությունների համար, որպեսզի նրանք կարողանան նոր համակարգում իրացնել իրենց դերակատարությունը:

Քննարկմանը Հայաստանից մասնակցում էր UCLG-ի (Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպություն) Համաշխարհային խորհրդի անդամ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն: Նա հանդես եկավ բազմաթիվ առաջարկներով։

Տեղեկացնենք, որ քննարկումները կշարունակվեն միջազգային հարթակներում, նաև Հայաստանի համայնքների միության կողմից։

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...