Անցկացվեց «COVID-19 համաճարակի ֆինանսական և տնտեսական ազդեցությունը համայնքների վրա» թեմայով հեռավար քննարկում

Անցկացվեց «COVID-19 համաճարակի ֆինանսական և տնտեսական ազդեցությունը համայնքների վրա» թեմայով հեռավար քննարկում

17.04.2020

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվեց «COVID-19 համաճարակի ֆինանսական և տնտեսական ազդեցությունը համայնքների վրա» թեմայով հեռավար քննարկում:

Մասնակից փորձագետները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները քննարկեցին, թե համաճարակն ու արտակարգ դրությունն ինչ ազդեցությունն են ունենում իրենց գործունեության վրա։ 

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկացրեց՝ քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչ մարտահրավերներ են ծառանում տեղական իշխանությունների համար, միջնաժամկետ ու երեկարաժամկետ ինչ հետևանքներ կարող է ունենալ համաճարակը համայնքների բյուջեների վրա, ինչ նոր կարիքներ են առաջանում։

Քննարկման մասնակիցները ներկայացրին, թե ինչ իրավիճակ է տիրում իրենց համայնքներում՝ նշելով, որ արդեն նկատելի են համավարակի բացասական հետևանքները: Քննարկման մասնակիցները փաստեցին՝ պետք է վերլուծել և գնահատել համաճարակի ազդեցությունը համայնքային բյուջեների, համայնքային ծառայությունների մատուցման, համայնքների հետագա ծրագրերի վրա։ Փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին վերանայել համայնքների զարգացման ծրագրերը,  դրանց առաջնահերթությունները, գնահատել հետագայում առաջացող ռիսկերը:

Կարևորվեց համաճարակի միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունների կանխատեսումը, քաղաքականությունների վերանայման անհրաժեշտությունը։
Հեռավար քննարկման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տեղեկացան նաև, թե տարբեր միջազգային կազմակերպություններ ինչ ֆինանսական հատկացումներ են անում և ինչպես կարելի է դրանց դիմել:

Մասնավորապես տեղեկացան, որ ՄԱԿ-ի Կապիտալ զարգացման հիմնադրամը (UNCDF) հրապարակել է տեղական իշխանությունների համար պատրաստված «Արձագանքման միջոցառումները COVID-19 կորոնարվիրուսային պանդեմիայի հետ կապված արտակարգ իրավիճակում» ուղեցույցը:

Փաստաթուղթն ունի խորհրդատվական բնույթ, պարունակում է հիմնական (ընդհանուր) տեղեկատվություն և կարող է հարմարեցվել հատուկ հանգամանքներին կամ իրավիճակներին: Փաստաթղթում նշվում է նաև տեղական իշխանությունների սկզբունքային դերակատարության մասին:

Առցանց հանդիպման ամփոփիչ հատվածում որոշվեց շարունակել աշխատանքները առաջ եկած խնդիրների  վերլուծության ու մարտահրավերներին արձագանքման գործողությունների պլանի շուրջ։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...