ԵՄ Ռեգիոնների կոմիտեն հորդորում է հատկապես մեծ ուշադրություն դարձնել համայնքներում և ռեգիոններում ներդրումներին

ԵՄ Ռեգիոնների կոմիտեն հորդորում է հատկապես մեծ ուշադրություն դարձնել համայնքներում և ռեգիոններում ներդրումներին

08.05.2020

Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեն շարունակում է քննարկումներն այն ուղղությամբ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Եվրոպայի տարածքում տեղական և տարածքային իշխանությունների փորձը միավորելու հարցում, որը կօգնի հաղթահարել ստեղծված արտակարգ իրավիճակը:

Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի նախագահ Ապոստոլոս Ցիցիկոստասը Եվրոպական երկրների նախարարների հետ պարբերաբար քննարկում է այս հարցերը: Ավստրիայի աշխատանքի, սոցիալական հարցերի և միջազգային հարաբերությունների նախարար Մարտին Էյչթինգերի հետ տեսակապով զրույցում նա հայտարարեց, որ հրատապ է Եվրոպական միության հաջորդ բյուջեի պլանավորման հարցում հատկապես ուշադրւթյուն դարձնելը քաղաքներին և ռեգիոններին օգնության հարցին: ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահը հայտարարեց. «Համախմբման քաղաքականությունը և այն եզակի գործընկերությունը, որն առկա է Եվրոպական միության և գործընկեր երկրների կառավարությունների ու տեղական իշխանություների միջև, այն բանալին են, որը դռներ է բացում դեպի համավարակի հաղթահարում և եվրոպական տնտեսության վերականգնում: Ըստ նրա՝ բոլոր տարաձայնություններն ու բաժանումները պետք է այս ժամանահատվածում հաղթահարվեն, որպեսզի հնարավոր լինի իրագործել առողջացման ծրագիրը՝ հիմնված ԵՄ-ի բյուջեի վրա: Հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ ի վիճակի չենք լինի պաշտպանել մեր քաղաքացիների անվտանգությունը, ապահովել նրանց առողջապահական և սոցիալական իրավունքները, շարունակել Եվրոպայի այն քաղաքականությունը, որն ուղղված է օգնել բիզնեսին գոյատևել և ներդրումներ կատարել կայուն ապագայի համար»:

«Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեն Եվրոպայի ռեգիոնների միասնական ձայնն է և համապատասխանաբար դրսևորում է համախմբվածություն և համերաշխություն»,- հայտարարեց Ավստրիայի աշխատանքի, սոցիալական հարցերի և միջազգային հարաբերությունների նախարարը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...