
Տեղական և տարածքային իշխանությունները համավարակի դեմ պայքարի առաջին գծում են. Եվրոպական ռեգիոնների ասամբլեա
06.05.2020
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան (AER) ստեղծել է COVID-19-ի հետ կապված տեղեկատվական հանգույց:
Այս կայքէջում ամեն օր հրապարակվում են տեղեկություններ COVID-19 վարակի դեմ պայքարի լավագույն փորձի, արագ արձագանքման մեխանիզմների, համավարակի դեմ պայքարի դրամաշնորհների վերաբերյալ: Ներկայացվող տեղեկությունները օգտակար են հատկապես տեղական իշխանությունների համար, քանի որ այստ հարթակում հնարավոր է գտնել համավարակի դեմ պայքարի արդյունավետ մեթոդներից մինչև տարբեր դրամաշնորհների մասին տեղեկություններ:
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան իրականացնում է համավարակի տարածման իրավիճակի մոնիտորինգ: Իր հայտարարության
մեջ կազմակերպությունը ողջունում է եվրոպական հիմնադրամների այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են թեթևացնելու քաղաքացիների բեռը, բայց նաև մտահոգություն հայտնում, որ այդ աջակցությունը ոչ միշտ է հավասարապես հասանելի հասարակության բոլոր շերտերին: Կազմակերպությունը հատուկ ընդգծում է, որ տեղական և տարածքային իշխանությունները համավարակի դեմ պայքարի առաջին գծում են: Եվ փաստում՝ նրանք քաղաքացիներին ամենամոտ կանգնած օղակներն են, որոնք հոգում է համայնքի բնակիչների ամենօրյա կարիքները: Ըստ Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի՝ համավարակի բացասական հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է վերևից ներքև կառավարում:
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան իր անհագստությունն է հայտնում այն հարցով, որ անդամ երկրներին տրված ճկունությունն առաջացնում է կենտրոնացման մտավախություն, վերևից ներքև կառավարում, ինչը լուրջ վտանգներ է պարունակում:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct