Ձմեռ պապիկի նստավայրը՝ Սարապատում, «Խաղաղության արահետ» պուրակը՝ Արփիում. ներկայացվեցին Շիրակի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերը

Ձմեռ պապիկի նստավայրը՝ Սարապատում, «Խաղաղության արահետ» պուրակը՝ Արփիում. ներկայացվեցին Շիրակի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերը

24.05.2021

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում:

Մասնակցում էին ՀՀ տարբեր խոշորացված համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Ամասիա, Մարմաշեն, Սարապատ, Արփի, Աշոցք համայնքներում իրականացված համայնքային ծրագրերը, ինչպես նաև Գյումրիում, Արթիկում իրականացված միջհամայնքային ծրագրերը:

Ձմեռ պապիկի նստավայրը՝ Սարապատում, «Խաղաղության արահետ» պուրակը՝ Արփիում, Անի համայնքում Քարաբերդի հուշարձանի բարեկարգում, Աշոցք և Սարապատ համայնքների էլեկտրոնային քարտեզի մշակում. սրանք որոշ ծրագրեր են, որոնք իրականացվել են ծրագրի շրջանակներում:

«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացնում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, Ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը նշեց՝ ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել նաև համայնքների միջև համագործակցություն ստեղծելը, որն իրականացվել է միջհամայնքային ծրագրերի միջոցով:

Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։

Նշենք, որ այսպիսի քննարկում տեղի կունենա նաև Տավուշի մարզում իրականացված ծրագրերի մասին:

Առցանց հանդիպումների նպատակն է համայնքների համար ստեղծել փորձի փոխանակման հնարավորություն, մոտիվացնել մյուս համայնքներին, իրականացված ծրագրերի, գաղափարների կրկնօրինակման հիմքը դնել, դրանք վերածել միջհամայնքային, ինչպես նաև պետական ծրագրերի:

Համայնքային և միջհամայնքային ծրագրերի ներկայացումից հետո Գերմանիայի Սաուրիսի համայնքապետարանի օրիկանակով տուրիզմի զարգացման եվրոպական փորձը հայ գործընկերներին ներկայացրեց համայնքի ներկայացուցիչ Ֆաբիանա Գորասինին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...