
Սևանում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի մրցանակակիրները
16.07.2020
Մեկ ամիս առաջ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում Սևանի համայնքապետարանը հայտարարեց «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման եւ աճի համար» խորագրով նկարչական և «Կանաչ զարգացում» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթներ:
Մրցույթների արդյունքներն ամփոփվել են հունիսի 25-ին և 26-ին, իսկ հուլիսի 16-ին մրցանակակիրները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի կողմից պատրաստված նվերներով, որոնք հանձնեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:
Մրցանակակիրների համար հավաստագրեր էր պատրաստել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը, որոնք հանձնվեցին մրցանակաբաշխության ժամանակ:
«Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման եւ աճի համար» խորագրով նկարչական մրցույթն անցկացվել է դպրոցականների միջև: Ֆեյսբուքյան հավանումների արդյունքում մրցանակակիրներ են ճանաչվել Միքայել Գաբրիելյանը, Արեգ Խաչատրյանը և Վիկտորիա Սաֆարյանը:
«Կանաչ զարգացում» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթն անցկացվել է երիտասարդների շրջանում, և ամենաշատ հավանումների արդյունքում մրցանակակիրներն են դարձել Մարիամ Մկրտչյանը, Գոհար Մնացականյանը, Մանե Սերգոյանը։
Ի դեպ, Սևան համայնքում առաջին մրցանակակիր ճանաչված Մարիամ Մկրտչյանի աշխատանքը մասնակցել է նաև ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում ԵՀ "Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք" ծրագրի կողմից կազմակերպված "Կանաչ և կայուն զարգացում" խորագրով լուսանկարչական մրցույթին և զբաղեցրել երկրորդ մրցանակային տեղը:
«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակում Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցույթները` Հայաստանի համայնքների միության գործակցությամբ եւ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո նպատակ ունեին բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը էներգաարդյունավետության ոլորտում, վերականգնվող էներգիայի, էներգետիկ և կլիմայական փոփոխությունների միջև կապերի մասին։

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct