Սոցիալական աջակցությունից մինչև խորհրդատվություն. Ակունքի համայնքապետարան բնակիչները դիմում են հիմնականում սոցիալական խնդիրներով

Սոցիալական աջակցությունից մինչև խորհրդատվություն. Ակունքի համայնքապետարան բնակիչները դիմում են հիմնականում սոցիալական խնդիրներով

17.04.2020

ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում համայնքապետարանը բնակիչներին օգնում է ոչ միայն սոցիալական հարցերում, այլև կատարում խորհրդատվական աշխատանքներ:

«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» նախաձեռնության շրջանակներում համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ Ակունքի համայնքապետարանն ի՞նչ սոցիալական օգնություն է ցուցաբերում քաղաքացիներին, քանի որ ախտահանման աշխատանքներին զուգահեռ, անշուշտ, կարևոր է նաև համայնքի բնակիչների հոգսերը թեթևացնելը: Նա տեղեկացրեց. «Համայնքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվել է բնաիրային և ֆինանսական աջակցություն: Բացի նյութական օգնությունից բնակիչների հետ իրականացվում են նաև խորհրդատվական բնույթի աշխատանքներ»:

Այս աշխատանքների շրջանակում համայնքի բնակիչներին համայնքապետարանի աշխատակիցները անհրաժեշտ տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես դիմեն կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին:

Ակունք համայնքում շաբաթը 3 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ, կատարվում են բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ: Այս առիթով համայնքի ղեկավարը մանրամասնեց. «Իրազեկվել է բնակչությանը ինչպես խուսափել հնարավոր վարակից` հորդորելով տանը մնալ և պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները`այդ մասին տեղեկատվությունը տեղադրելով համայնքի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում»:

Հարցին՝ Դուք որպես համայնքի ղեկավար, ըստ էության լինելով առաջին գծում այս օրերից ի՞նչ դասեր եք քաղել, ամենաշատը համայնքի բնակիչներն ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում, Հունան Ռուբենյանը պատասխանեց. «Ստեղծված իրավիճակում ամենակարևորը համայնքի բնակիչների շրջանում խուճապային և սթրեսային վիճակի կանխումն է: Բնակիչները համայնքապետարան դիմել են hիմնականում հետևյալ հարցով, թե ինչպես ստեղծված իրավիճակում կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող ծրագրերից»:

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ համայնքում կան կորոնավիրուսով վարակվածներ, ինչի պատճառով երեք ընտանիք ինքնամեկուսացվել է, ինչից հետո թեստավորման արդյունքում գրանցվել է բացասական արդյունք, և միայն մեկ անձի մոտ է հայտնաբերվել COVID-19 վարակ: Ամփոփելով խոսքը՝ Հունան Ռուբենյանն ասաց. «Այժմ նրանք բոլորն առողջացել են և անցել կյանքի բնականոն ընթացքին: Համայնքը տրամադրել է նշված ընտանիներին ֆինանսական աջակցություն՝ 40000 դրամի սահմաններում: Մաղթում եմ բոլորին շուտափույթ առողջացում»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...