Էմին Երիցյանի ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

Էմին Երիցյանի ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2018

Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման օրվա առիթով

Հարգելի համայնքապետեր,

Ավագանու անդամներ,

Համայնքային ծառայողներ,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա առիթով։

Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյա ճանապարհը հեշտ չի անցել,սակայն հաստատուն առաջ է գնացել։

Քաղաքական ու հանրային միջավայրը մշտապես փոփոխվում են, ու տեղական ինքնակառավարումը յուրաքանչյուր նման շրջափուլով անցնելուց ավելի է ամրապնդվում պետականության հիմնասյունի իր էության մեջ։ Դա ևս մեկ անգամ փաստվեց ապրիլյան հեղափոխության օրերին, երբ կաթվածահար էր պետական ողջ համակարգը, ենթակառուցվածքները, միևնույն ժամանակ, համայնքները շարունակում էին ամենօրյա ռեժիմով ապահովել ծառայությունները՝ բանակի հետ միաժամանակ այդ փուլում դառնալով երկրի կենսագործունեության երաշխավորը։

Հայաստանում համայնքները միշտ եղել են ու կլինեն պետականության գաղափարախոսության կրող, իսկ համայնքային կացութաձևը մեզանում գոյություն է ունեցել նույնիսկ ազգային պետականության բացակայության պատմական ժամանակահատվածներում։ Ընդգծելով 22-ամյակը, մենք տեղական ինքնակառավարման ներկա համակարգի պատմական հաշվարկն ենք անում։ Այդպիսով, տեղական ինքնակառավարման պատմական արմատներն ու փորձն ավելի խորն են, ուստի տեղական ինքնակառավարման ինստիտուտի որևէ կերպ նսեմացումը ցանկացածի կողմից անթույլատրելի է։

Նշելով տեղական ինքնակառավարման օրը որպես պետական տոն՝ մենք առաջին հերթին առանցքում դնում ենք մարդկանց՝ ընտրված անձանց՝ համայնքապետերին ու ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, աշխատակիցներին։ Դուք առանձնահատուկ դերակատարում ունեք հանրային կյանքում, գործում ենք ձեր բնակիչների վստահության քվեով, ձեր լեգիտիմությունն անվիճելի է։

Սրանով հանդերձ, տեղական ժողովրդավարությունը նոր մարտահրավեր ունի։ Դա քաղաքացիների ու տեղական իշխանությունների, քաղաքացիների ու իշխանության վստահության հարցն է։ Սա մարտահրավեր է դարձել ողջ աշխարհում, բոլոր կառավարությունների ու տեղական իշխանությունների համար։ Սա մեզանում կրկնակի նշանակալի դարձավ թավշյա հեղափոխությունից հետ։

Տեղական ժողովրդավարությունն անհնար է առանց վստահության։ Այսօր իրողություն է, որ ընտրողների մեծամասնության մանդատ ունենալը կայուն վստահության երաշխիք չէ։ Փոքր խմբերը, շահերի խմբերը իրենց նկատմամբ ուշադրություն են ուզում։ Նրանք սկսում են էական դերակատարում ստանձնել, երբեմն փակուղու առաջ կանգնեցնելով համայնքների կենսագործունեությունը։

Ուստի, տեղական իշխանությունները պետք է քաղաքացիների հետ աշխատելու, տեղական կառավարմանը քաղաքացիների մասնակցության նոր ռազմավարություններ կիրառեն՝ ավելի ներառական, փոքր խմբերի շահերը հաշվի առնելով։

Բայց դա չպետք է նշանակի, որ փոքր խմբերի շահերը պետք է գերակա դառնան մեծամասնության շահերին։ Ընտրված անձինք իրենց մանդատը ստանում են մեծամասնության կողմից ու պետք է երաշխավորվի նրանց իրավազորությունը ընտրական մանդատի ողջ ժամանակահատվածի համար։

Կենտրոնական իշխանության ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազորություններն անարդար է բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը։ Այս առումով, Թավշյա հեղափոխությունը նոր սպասումների պատուհան բացեց տեղական ժողովրդավարության, ապակենտրոնացման համար։

Պետության կողմից մենք ակնկալում ենք հարգանք և գործընկերություն տեղական իշխանությունների նկատմամբ՝ պատասխանատվության մեր բեռը լիարժեք ստանձնելու համար։

Հայաստանի և տեղական ինքնակառավարման վաղվա օրը լինելու է միայն վերելքի ուղի։

Դրանում դուք մեծ դերակատարում ունեք։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ։

Հայաստանի համայնքների միության նախագահ

Էմին Երիցյան


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...