
«Ընտրված պաշտոնյաներին նշանակված ներկայացուցիչներով փոխարինումը ոչ միայն ընտրված պաշտոնյաների դեմ ուղղված գործընթաց է, այլև լուրջ մարտահրավեր երկրում տեղական ժողովրդավարության հաստատման հարցում». ԵԽ Կոնգրեսի նախագահ
19.05.2020
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Անդերս Կնապեն իր մտահոգությունն է հայտնել համայնքների ընտրված ղեկավարների լիազորությունների շարունակական դադարեցման առիթով:
Նա մասնավորապես իր մտահոգությունը հայտնել է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ՝ ահազանգելով երկրում տեղական ինքնակառավարման ոլորտի շարունակական քայքայման մասին:
Նա մասնավորապես հայտարարել է. «Անգամ COVID-19 համավարակի պայմաններում, որը բավականին լուրջ հարված է հասցրել Թուրքիային, մենք շարունակում ենք զեկույցներ ստանալ երկրում ընտրված համայնքապետերի լիազորոթյունների շարունակական դադարեցումների և նշանակված անձանց պաշտոնավարման մասին՝ մասնավորապես Թուրքիայի հարավ-արևելքում: Որպես հետևանք՝ բավականին մեծ թվով այժմ համայնքներ ղեկավարվում են ոչ թե 2019-ի մարտի 31-ին ընտրված անձանց կողմից, այլ կենտրոնական իշխանության կողմից նշանակված անձանց կողմից: Ինչպես նախկինում եմ այս իրավիճակների մասին ասել, դատական տարբեր գործընթացներ պետական իշխանության կողմից օգտագործվում են տեղական ընտրված ներկայացուցիչների դեմ: Ընտրված պաշտոնյաներին նշանակված ներկայացուցիչներով փոխարինումը ոչ միայն ընտրված պաշտոնյաների դեմ ուղղված գործընթաց է, այլև լուրջ մարտահրավեր երկրում տեղական ժողովրդավարության հաստատման հարցում»:

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct