
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը դիմում է Կոնգրեսի անդամներին
30.03.2017
«Ե՛ւ մեր, և՛ ձեր ծրագրերի նպատակն է խթանել Եվրոպայի խորհրդի արժեքները, միջինստիտուցիոնալ համագործակցությունը և ընդլայնել հարաբերությունները մեր հարևան երկրների հետ»,- ասել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Յոաննիս Կասուլիդեսը Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի ընթացքում:
Կիպրոսը ներկայումս ծրագրում է բարեփոխել իր տեղական ինքնակառավարման համակարգը, և պարոն Կասուլիդեսը անդրադարձավ Կոնգրեսի կողմից 2016թ. հոկտեմբերին ընդունված առաջարկություններին՝ Կիպրոսում տեղական ժողովրդավարության վերաբերյալ: Նա նաև անդրադարձավ այն բազմաթիվ ոլորտներին, որտեղ աշխատել են և՛ Կիպրոսի իշխանությունները, և՛ Կոնգրեսը, մասնավորապես, արմատականության կանխարգելումը, փախստականների և միգրանտների ինտեգրումը և հակագնչուականության դեմ գործողությունների ձեռնարկումը: «Խիստ կարևոր նշանակություն ունի Կոնգրեսի առաջնահերթությունը, այն է՝ բարելավել տեղական և ռեգիոնալ ժողովրդավարությունը, մասնավորապես՝ մեծացնելով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը տեղական և ռեգիոնալ մակարդակներում և խթանելով էթիկական վարքագիծը և թափանցիկությունը»: Նա նաև խոսել է 2016թ. հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո ճգնաժամի մասին և ասել է, որ հենց Կիպրոսի նախագահության նպատակն էր «աջակցել թուրքական իշխանություններին՝ երկրի դժվարությունների հաղթահարման հարցում՝ միևնույն ժամանակ ապահովելով համապատասխանությունը մեր չափանիշներին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության առումներով»: Թուրքիայում ընտրված համայնքապետների ձերբակալությունը և նրանց փոխարինողների նշանակումը երկրում 2016թ.-ի փաստահավաք այցից հետո 32-րդ նստաշրջանի օրակարգում է:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?

12:29
27 05 2026
Մայիսի 27-ին Երևանում կայացել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (IMD)...

01:09
22 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

17:34
20 05 2026
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

23:31
18 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

12:42
14 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

15:00
12 05 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...
22
Nov
26
Oct
25
Oct