Կանցկացվեն ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի, Կառավարման և Ընթացիկ հարցերի հանձնաժողովների նիստերը

Կանցկացվեն ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի, Կառավարման և Ընթացիկ հարցերի հանձնաժողովների նիստերը

05.02.2021

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մշտադիտարկման (մոնիտորինգի), Կառավարման և Ընթացիկ հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն հեռավար ձևաչափով: Հանձնաժողովների նիստերը տեղի կունենան փետրվարի 10-ին և 11-ին:

Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվի «ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը խտրականության և օրեցօր աճող ատելության խոսքի համատեքստում. տեղական և տարածքային իշխանությունների դերակատարությունն ու պատասխանատվությունը» թեմայով զեկույցը:

Կառավարման հանձնաժողովի օրակարգում է «Տնային՝ հեռավար հարթակներ. մարտահրավերներ և հնարավորություններ քաղաքապետարանների համար» թեմայով զեկույցը: Հանձնաժողովի օրակարգում են նաև 5 այլ զեկույցներ՝ «Տարածքային համերաշխություն. ռեգիոնների դերը», «Համայնքային ծառայողի ապագա դերակատարությունը»,«Խորհրդակցական ժողովրդավարությունը տեղական և տարածքային մակարդակում» և այլն:

Մշտադիտարկման՝ Մոնիտորինգի հանձնաժողովը կքննարկի երկու զեկույց՝ «Կոնգրեսի՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ընտրությունների դիտորդական առաքելությունների գնահատումների հիման վրա արձանագրված խնդիրները» և «Խորը ճգնաժամային իրավիճակներում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների ապահովումը» թեմաներով: Ընթացքի մեջ են Բուլղարիայի և Նիդերլանդների մոնիտորինգային զեկույցների պատրաստման աշխատանքները, Ադրբեջանում տեղական ժողովրդավարության հեռավար մշտադիտարկումը և այլ հարցեր:

 

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...